Լրահոս
Օրվա լրահոսը

12 տարի սպասելով տանիքի. Իրինդի բացառիկ եկեղեցին գրեթե վերականգնված է (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2017 22:27

Արագածոտնի մարզի Իրինդ համայնքում (Թալինի տարածաշրջան) գտնվող 7-րդ դարի եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը(Սուրբ Գեւորգ), 12 տարի է՝ պետական միջոցներով վերականգնվում է: Նախկին տեսքը վերագտնելու ճանապարհը բարդ է եղել. նախ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահից  հետո եկեղեցու վերականգնման գումարների մութ  «ճակատագրի» մասին բարձրաձայնվեց, հետո՝ մասնագիտական եւ ֆինանսավորման պակասի խնդիրներ առաջացան:

Այսօր, սակայն, քիչ բան է մնացել. մինչեւ տարեվերջ իրինդցիներն ակնկալում են սիրելի եկեղեցին ամբողջությամբ վերականգնված տեսնել: Սակայն եթե ջերմաստիճանը +5-ի հասնի, պետական միջոցներով(այս տարվա համար մոտ 27 միլիոն դրամ) շինարարությունը կդադարեցվի:

«Սա եզակի հուշարձան է՝ բոլորակ, բազմախորան տիպի եկեղեցի: Նմանօրինակ մեկ այլ եկեղեցի կա Եղվարդում, որը վերականգնված չէ»,-այսօր Իրինդ այցելած լրագրողների հետ զրույցում ասաց վերականգնող-ճարտարապետ Մերի Դանիելյանը, նաեւ՝ կատարված աշխատանքների մասին պատմեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Դանիելյանը տեղեկացրեց, որ մնացել են եկեղեցու տանիքածածկույթի, դուռ-պատուհանների տեղադրման եւ հատակի՝ վերջնական տեսքի բերման աշխատանքները:

Շինարարական կազմակերպության ներկայացուցիչները վստահեցրին՝ թեեւ հավանական է, որ ցուրտ եղանակը կխանգարի, կաշխատեն այս տարի եկեղեցու վերականգնումն ավարտել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031