Հերսոնեսում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի կանանց հավաքականը 3,5:05 հաշվով առավելության հասավ Հունաստանի երկրորդ թիմին:
Էլինա Դանիելյանը հաղթեց Ջուլիա Մակկային, Լիլիթ Գալոյանը՝ Դեսպինա Սերեֆիդուին, Մարիա Կուրսովան՝ Անտիգոնի Սկարակիին: Լիլիթ Մկրտչյանը միավորը բաժանեց Էվանտիա Մակկայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessfed.am-ի