Լրահոս
Օրվա լրահոսը

Թվային մարքետինգի մասնագետ. «Գովազդներում հաճախ ընտրվում են սխալ, թեմայի հետ կապ չունեցող նկարներ»

Հոկտեմբեր 28,2017 21:22

«Եթե քո գովազդը մեծ թվով հավանումներ է հավաքել, դա դեռ չի նշանակում, որ դու շատ հաճախորդների ես ներգրավվել»,- այս մասին օրերս խոսեց Հայաստանում թվային մարքեթինգի լավագույն մասնագետներից Մայքլ Լազիևը «Իրական SMM, իրական գործիքներ, արդյունավետ քայլեր» խորագրով թրեյնինգի ժամանակ:

«Երբ դու հին հաճախորդների ես բերում, դա PR է, իսկ երբ դու նոր հաճախորդներ ես ներգրավվում, դա արդեն մարքեթինգ է» – ասում է Մայքլ Լազիևը ևխոսում ճիշտ մարքեթինգով զբաղվելու ու ճիշտ գովազդներ անելու մասին։ Նա սլայդի միջոցով ցույց էր տալիս, թե ինչպես ճիշտ գովազդ կառուցել՝ համեմատություններ անկացնելով ճիշտ ու սխալ կառուցված գովազդների միջև։

«Գովազդի համար հաճախ ընտրվում են սխալ, թեմայի հետ կապ չունեցող նկարներ, երկար տեքստեր, որոնք չեն կարդացվում։ Գովազդի նպատակը «sign up» կոճակը սեղմելն ու քո բիզնես հարթակ մուտք գործելն է, ինչի համար ընդամենը պետք է դնել համապատասխան ու գրավիչ նկար ու երկար տեքստերից զերծ մնալով՝ գրել իդեալական գովազդի բանալի արտահայտություններն ու բառերը՝  learn more, shop now, sign up, You, Now, free…»,-շեշտեց մասնագետը:

Նա նաեւ նշեց, որ կարելի է գովազդները տարբեր կերպ կառուցել ու հասցեագրել տարբեր թիրախային խմբերի: Անդրադարձավ բիզնեսի ճիշտ ու արդյունավետ առաջխաղացմանը, կայքերի թրաֆիկը մեծացնելուն, բացատրեց, թե ինչ է Facebook pixel-ը և ինչպես պետք է այն օգտագործել:

Նշենք, որ Մայքլ Լազիևը B2B, B2C ոլորտում ունի տասնյակ տարիների փորձ, տիրապետում է SEO/SEM-ի նրբություններին, մասնագիտացված է բրենդի ճանաչելիությունը բարձրացնելու մեջ և աշխատել է համաշխարհային կազմակերպությունների համար: Լազիևն ունի թվային մարքեթինգի խորհրդատուի 16 տարվա  աշխատանքային փորձ։ Շուրջ 20 տարի աշխատել է Անգլիայում ՝ որպես բիզնես վերլուծաբան, այնուհետև՝ ՏՏ մենեջեր, և, ի վերջո, ՏՏ ղեկավար։ Մասնակցել է ավելի քան 70 նախագծի իրականացմանը և աշխատել մի շարք երկրների զանազան կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Անգլիա, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների և այլն։

Մարիաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031