Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը մեր տնտեսական զարգացման մեջ է». Արայիկ Հարությունյան

Հոկտեմբեր 28,2017 19:15

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Արցախում կազմակերպված՝ «Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորում»-ի մասնակիցներին:

Ա. Հարությունյանը ողջունել է ֆորումն Արցախում անցկացնելու նախաձեռնությունը՝ այն համարելով հայկական քաղաքական ուժերի և երիտասարդության միասնականության ու ժողովրդավարական արժեհամակարգի դրսևորման ձև: Նա շեշտադրել է, որ երիտասարդությունն ի սկզբանե եղել է արցախյան գոյապայքարի և պետականաշինության շարժիչ ուժը, և այժմ էլ երիտասարդ գործիչները նշանակալի դերակատարում ունեն ԱՀ կառավարության կազմում:

Պատասխանելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող հարցին՝ Ա. Հարությունյանը, մասնավորապես, նշել է. «Ղարաբաղյան հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը մեր տնտեսական զարգացման մեջ է, ինչը, բացի հասարակության բարեկեցության վրա ազդելուց, հնարավորություն կտա մեզ ապահովելու ցանկալի մակարդակի անվտանգություն, ժողովրդագրական աճ, ինչպես նաև՝ կառուցելու ավելի ազդեցիկ միջազգային հարաբերություններ: Այդ ճանապարհին մենք արդեն շոշափելի արդյունքներ ենք գրանցում, քանի որ վերջին 10 տարում Արցախում արձանագրվել է տարեկան միջինը շուրջ 10 տոկոս ՀՆԱ աճ՝ բարենպաստ հիմք ստեղծելով նաև առաջիկա տարիների տնտեսական զարգացման համար: Պետք է նշել, որ այդ հաջողությունները հնարավոր են դարձել ՀՀ իշխանությունների հետ համատեղ մեր մշտական ջանքերի և ողջ հայության գործուն մասնակցության շնորհիվ»:

Ա. Հարությունյանը պատասխանել է ֆորումի մասնակիցների մի շարք այլ հարցերի ևս, որոնք վերաբերում էին տնտեսության տարբեր ճյուղերին, սահմանադրական բարեփոխումների գործընթացին, կրթական համակարգին և մի շարք այլ ոլորտների:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031