Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ տարածքում ԳՁՕ պարունակող սննդամթերքի վրա պետք է լինի ԳՁՕ մակնշումը». փորձագետ

Հոկտեմբեր 28,2017 15:26

Սննդամթերքի անվտանգության փորձագետ Գեորգի Ավետիսյանի տվյալներով,  ԵՏՄ տարածքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ՝ ԳՁՕ (ГМО) պարունակող սննդամթերքի վրա պիտի լինի մակնշում, նման որոշում կա։

«Մոտ մեկ ամիս առաջ որոշում է եղել, որ ԵՏՄ տարածքում ԳՁՕ պարունակող սննդամթերքի վրա պետք է լինի ԳՁՕ մակնշումը, սակայն, վստահ եմ, որ ՍԱՊԾ-ն այս մասին չգիտի եւ հանրությանը չի էլ տեղեկացրել»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց Գեորգի Ավետիսյանը:

Նա միաժամանակ հորինված աղմուկ համարեց ԳՁՕ-ի պարունակությամբ սննդամթերքի շուրջ քննարկումները. «Ասում էին, որ այն կարող է ունենալ քաղցկեղ առաջացնող ազդեցություն, սակայն, գիտական  փորձարկումներն ապացուցեցին, որ նման բան չկա։ ԳՁՕ-ն ի հայտ եկավ մեր իրականության մեջ, որովհետեւ մարդիկ հասկացան, որ ասենք՝ սոյային ներարկելով որեւէ բույսի գեն, կարող ենք ստանալ անվտանգ օրգանիզմներ, որոնց վրա վնասատուները չեն ազդում… նրանք, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, չգիտեն թե ԳՁՕ-ն ինչի համար է պետք օգտագործել, իսկ եթե տեղյակ չես, ուրեմն սխալ գյուղատնտեսություն ես վարում, պետական մոտեցում էլ չկա, որ սովորեցնեն, եթե սա օգտագործես, ապա պետք չէ տվյալ թույներն էլ հետն օգտագործել»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031