Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը երկրորդ անգամ հայտնվեց միջազգային սկանդալի կենտրոնում». բնապահպան

Հոկտեմբեր 28,2017 14:38

«Մենք կարծում էինք, որ Գյումրու կենդանաբանական այգու հայտնի սկանդալից հետո «Դեյլի մեյլը» մեզ հանգիստ կթողնի, բայց մի քանի օր առաջ պարբերականը կրկին անդրադարձավ մեր երկրին։ Եվ սա դեռ սկիզբն է։ Հայաստանը, փաստորեն, երկրորդ անգամ հայտնվեց միջազգային սկանդալի կենտրոնում։ Այս անգամ խոսքը վերաբերում է Կարմիր գրքում գրանցված գորշ արջերին, որոնց պաշտպանությունը պետք է առանձնակի լուրջ կազմակերպվեր։ Սակայն պետական մարմինները շարունակում են կենդանիների պաշտպանության նկատմամբ անտարբեր վերաբերմունք ցուցաբերել»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց բնապահպան Կարինե Փանոսյանը:

«Դեյլի մեյլի» տեսախցիկը ֆիքսել է  ռեստորանային համալիրի բակում վանդակներում պահվող արջերին՝ քաղցած և խղճալի վիճակում։ Բնապահպանության նախարարությունն էլ դեպքի հետքերով ստուգումներ է սկսել եւ պարզել՝ վանդակներում պահվող արջերի միայն մասն է ապրում նորմալ պայմաններում. «Հայաստանի գրեթե յուրաքանչյուր քաղաքում՝ մասնավոր տարածքներում տեղադրված վանդակներում պահվող արջեր կան՝ սկսած Երևանից, վերջացրած Հրազդանով։ Երևանում առնվազն 7-8 ռեստորան կա, որտեղ արջեր են պահվում, մեկ ռեստորանում նաև գայլ են պահում»:

Կենդանիների «Էկզոտարիում» կենտրոնի հիմնադիր Կարեն Մարտիրոսյանի համոզմամբ, միայն պատժամիջոցները չեն կարող օգնել. «Մարդը պետք է հասկանա, որ այսօր տանը պահվող 2-3 ամսական արջի քոթոթը որոշ ժամանակ անց աղետի պատճառ է դառնալու։ Մյուս կողմից արտասահմանյան կենդանապաշտպան կազմակերպությունները սիրում են ցեխ շպրտել մեզ վրա, բայց լուծումներ չեն առաջարկում»:

«Ջամբո» էկզոտիկ պարկի տնօրեն Արտյոմ Վարդանյանի կարծիքով էլ, օրենքով է պետք պատժել կենդանիներին ոչ պատշաճ պայմաններում պահողներին, այս կարծիքին էր նաեւ «Փրո Փոուզ» միջազգային կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը. «Մենք նամակ ենք պատրաստել ՀՀ կառավարությանը՝ խնդրելու համալիր լուծում գտնել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031