ԷկոԼուրը Երևանի Պարույր Սևակ փողոցի բնակչից ահազանգ է ստացել հոկտեմբերի 25-ին Երևանի քննչական վարչության բակում ծառահատում իրականացնելու վերաբերյալ:
«Պատշգամբից տեսա, թե ինչպես են կտրում կանաչ ծառը: Հողին հավասարեցրին նաև նախկինում կտրած ծառերի կոճղերը և բոլորը ծածկեցին հողով: Երևանի քաղաքապետարանի թեժ գծից ինձ հայտնեցին, որ հատված ծառը փտած է եղել և վտանգ է ներկայացրել, դրա համար էլ իրականացվել է ծառահատում: Չեմ կարծում, որ կանաչ և երիտասարդ ծառը փտած լիներ: Առանց այն էլ մեզ մոտ ծառերը քիչ են, շատ եմ ափսոսում յուրաքանչյուր ծառի կորստի համար»,-ասաց Երևանի բնակչուհին` էկոԼուրին տրամադրելով լուսանկարներ և տեսանյութեր:
ԷկոԼուրն ահազանգի կապակցությամբ դիմեց ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց. «Երևանի քննչական վարչությունը հետևողական է իր տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների նկատմամբ: Անցած մեկ ու կես տարվա ընթացքում, ինչ շենքը հատկացվել է վարչությանը, շուրջ 400 ծառ և թուփ է տնկվել` ապահովելով նրանց պատշաճ մշակումը»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում