Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հարձակում «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա

Հոկտեմբեր 28,2017 12:49

«Պանտեռա Սիքյուրիթի» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել այն մասին, որ երեկ ուշ գիշերին տեղի է ունեցել հերթական հարձակումը «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա։

Ընկերությունը մասնավորապես հայտնում է. «Տեղի է ունեցավ հերթական հարձակումը «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա։ 2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին: Նրանք պահանջել լքել «իրենց տարածքը»։

Պահնորդները հասցրել են ահազանգել վերադասին, որն էլ դիմել է ոստիկանությանը։ Ի պատիվ վերջիններիս, արձագանքը շատ օպերատիվ և արագ արձագանք է եղել:

Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանել դեպքի վայր։ Սկսվել է քննություն և օպերատիվ գործողություններ։
Այս գործողությունը միայն մեկ կերպ կարելի է բնորոշել. հարձակում է մեր պետականության վրա: Այս անգամ ևս ԳՈՂԸ ուզում է ուժով և պարտադրաբար ստիպել մեզ՝ նահանջել մեր բռնած ազնիվ ուղուց։

Ապարդյուն է։ Ձեր նմաններին բազմիցս իրենց իրական տեղն ենք ցույց տվել այս կյանքում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031