Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ազատվել պատուհասից. ՀԺ

Հոկտեմբեր 28,2017 12:28

Պարադոքսալն այն է, որ նույնիսկ հարաբերական անդորրի պայմաներում օրեցօր ավելանում է սահմանային զոհերի թիվը, իսկ այստեղ Սերժիկ Սարգսյանն իր իշխանությունը պահպանելու համար ավելացնում է հրացանավորների թիվը: Ուրեմն, ինչո՞ւ զարմանալ, որ Հայաստանում բնակչության թվի համեմատ այսքան մեծաքանակ է ագային անվտանգության ծառայողների ու նրանց գործակալների թիվը: Ավելին, ունենք քսան հազար գլխաքանակ ոստիկան, մի թվաքանակ, որի չափը կարող է զարմանք պատճառել ինդոնեզական արխիպելագից մինչեւ Կուրիլյան կղզիներ եւ Ջիբլարթարից մինչեւ Լամանշ տարածվող պետությունների առաջնորդներին:

Ումի՞ց է վախենում այս Սերժիկ Սարգսյանը: Մի՞թե դաժանություն չէ այսքան հետախույզ ու ոստիկան պահելը, այն էլ աղքատ ու պատերազմի բովանցքում ապրող ժողովրդի արյան ու քրտինքի հաշվին: Այս առիթով արժե մեկ օրինակ բերել պատմությունից: Մարկոս Ավրելիոսը դիմելով իր զորքին`ասում էր. «Զինվորներ, ես ձեզ պահում եմ, որպեսզի դուք ժողովրդին պաշտպանեք ինձնից, այլ ոչ թե ինձ ժողովրդից»: Այսպես խոսելու իրավունք ուներ նա`իր ժողովրդին բարօրություն շնորհող հանճարը: Նման մեծություն ունենալու արժանի են իրենց կամքով առաջնորդ ընտրելու ընդունակ ազգերը:

Այսքանից հետո մնում է խորհել, թե ինչպես ազատվել Սերժիկ Սարգսյան կոչեցյալ պատուհասից: Նրանից ազատվելու հետեւանքով միայն մեր հայրենիքը իր հարեւանների հետ կապրի խաղաղությամբ`իբրեւ արժանապատիվ երկիր ու  պետություն:

Մերուժան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031