Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ից մեկ շաբաթ առաջ իրենք իրենց կանանցով մեր տանն էին. Արամ Սարգսյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 28,2017 12:18

«Հրապարակի» հարցերին պատասխանեց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, որը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ դժվարանում է հստակ մեղադրել կոնկրետ մեկին, բայց կասկածներ է հայտնում, որոնք տանում են Ռուսաստանի եւ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ։ 

– Այդ ոճրագործությունից հետո Ձեր նշանակումը ՀՀ վարչապետի պաշտոնում շատ շահարկվեց հենց Հոկտեմբերի 27-ի կոնտեքստում, որ սրանով գուցե փորձել են լռեցնել Ձեզ։

– Գիտե՞ք, էն մարդիկ, ովքեր էդպես են մտածում, իրենց մտածելակերպի մեջ էսօրվա դրությամբ շատ ճիշտ են։ Եթե էսօրվա փաստերով նայենք, այն, ինչ ես էսօր գիտեի, էդ ժամանակ գուցեեւ չհամաձայնեմ։ Բայց դա բացարձակ այլ ժամանակահատված էր։ Ես երբեք կանխակալ մոտեցում չեմ ունեցել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ, առավել եւս՝ Սերժ Սարգսյանի հանդեպ։ Համարել եմ, որ իրենք իմ եղբոր ընկերներն են, եւ պիտի ասեմ, որ դրանից մեկ շաբաթ առաջ իրենք իրենց կանանցով մեր տանն էին, պարում-ուրախանում էին։ Այն ժամանակ համարել եմ, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի իմ եղբոր ընկերներն են, քան էն թիմը, որ էդ ժամանակ իմ հետ էր։ Ես որեւէ կասկածելու խնդիր չունեի։ Եվ ես այդ պաշտոնին եկա իրենց խնդրանքով։ Այդ ժամանակ կար վհուկների որս։ Ուղղակի մեկը մեկին կասկածում էր, եւ միայն իմ պարագան էր, որ կարող էր վստահություն առաջացնել, որ գործընթացները չեն ուղղորդվի այս կամ այն ուղղությամբ։

– Այսինքն՝ Ձեր միջոցով իրենք իրե՞նց են ապահովագրել՝ փորձելով ցրել կասկածներն իրենց վրայից։

– Գիտե՞ք, մեղադրանքները, որոնք հնչում էին այդ ժամանակ, բազմակողմ էին։ Եվ գուցե իրենք ներքին առումով ինձ համոզել են ավելի պաշտպանված զգալու առումով, չգիտեմ։ Բայց եթե էդպես են արել, դա էլ իրենց խղճին է։ Համենայնդպես, ես էդ ամբողջ ընթացքում եղել եմ ազնիվ, անկեղծ թե՛ իրենց հետ, թե՛ գործընկերներիս հետ, թե՛ մամուլի հետ։ Այն ժամանակվա որեւէ ասածիցս չեմ հրաժարվում, այն ժամանակվա շատ արածներիս համար նաեւ փոշմանում եմ, որ արել եմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031