Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է. «Ազգ»

Հոկտեմբեր 28,2017 11:47

Մտահոգիչ է առաջին հերթին տնտեսության կարեւորագույն ճյուղում` արդյունաբերության մեջ արձանագրված աճի տեմպի որոշ նվազումը: Եթե 7 ամիսների արդյունքով արդյունաբերության ծավալներն աճել էին 12,7 տոկոսով, ապա 9 ամիսների ցուցանիշով`11,9 տոկոսով: Միաժամանակ, արդյունաբերությունը շարունակել է մնալ այն երեք ճյուղերից մեկը, որոնց շնորհիվ Հայաստանի տնտեսությունն աճ է արձանագրում: Չափազանց կարեւոր է, որ հենց այս ճյուղի աճի տեմպը կրկին բարձրանա կամ առնվազն պահպանվի այս մակարդակի վրա, որովհետեւ առաջին հերթին արդյունաբերական զարգացման միջոցով է հնարավոր տնտեսության ընդհանուր ու որակյալ աճը եւ կենսամակարդակի իրական բարձրացումը: Արդյունաբերությունում աճի տեմպի նվազումը համանման անդրադարձ է ունեցել նաեւ արտահանման աճի տեմպի վրա: 9 ամիսների արդյունքում Հայաստանից արտահանումը աճել է 19,1 տոկոսով, որն, իհարկե լավ ցուցանիշ է, բայց այստեղ եւս 7 ամիսների արդյունքով աճը 21,6 տոկոս էր:

Տնտեսության մյուս ճյուղերից առեւտրի շրջանառությունն ավելացել է`12,5 տոկոսով, ծառայություններինը` 12,8 տոկոսով: Այս ճյուղերում աճի տեմպն ավելացել է: Եթե առեւտրի դեպքում դա վկայում է միայն տնտեսության մյուս ճյուղերի աճի եւ արտերկրից մասնավոր փոխանցումների ավելացման մասին եւ տնտեսական կացության վրա առանձնապես դրական ազդեցություն չի թողնում, ապա ծառայությունների, մասնավորապես զբոսաշրջությանն առնչվողների աճի տեմպի ավելացումը որոշակի դրական արդյունք տալիս է: Մասնավորապես, շուրջ 20-25 տոկոսով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի ավելացումը հավելյալ արտարժութային ներհոսք է բերել եւ ապահովել այս ճյուղում գործող ընկերությունների գործունեության աշխուժացմանն ու զարգացմանը:

Տնտեսության մյուս երկու ճյուղերում, ցավոք, տնտեսական անկում է արձանագրվել: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը նվազել է 9,9 տոկոսով, շինարարության ծավալը` 6,4 տոկոսով:

Գյուղատնտեսության համախառն ծավալների անկումը կառավարության համար երկրորդ լուրջ մտահոգություն պետք է լինի արդյունաբերության աճի տեմպի նվազումից հետո: Թերեւս գյուղատնտեսության նկատմամբ պետական աջակցության ծրագրերը ընդլայնելու եւ ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ հավելյալ քայլեր կատարելու կարիք կա:

Ինչ վերաբերում է շինարարությանը, ապա այստեղ ծավալները յուրաքանչյուր ամիս նախորդ ամսվա համեմատ աճում են, բայց անցյալ տարվա 9 ամիսների ընդհանրական ծավալի համեմատ անկում են արձանագրում: Նախատեսված ներդրումային ծրագրերի իրագործման դեպքում գուցե վերջապես այս ճյուղը դուրս գա տարիներ շարունակվող անկումից:

Արա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031