«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի պատասխանատու Սյուզան Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում «Ոստիկանական մեքենայում» վերնագրով հաղորդագրություն է տարածել: Նա մասնավորապես գրում է. «Հայ կանանց ձեռք մի տվեք։ Որ էս կանայք ոտքի կանգնեցին, ձեր գլուխը ջարդելու են – Անծանոթ անցորդ»:
Այնուհետև Սյուզան Սիմոնյանը հայտնում է. «Սփյուռք-Հայաստան համաժողովի այս և նախորդող օրերի դեպքերի հետ կապված Հայաստանի ոստիկանությանը դատի եմ տվել։ Վարույթ է ընդունվել։ Փաստաբանս՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից՝ Տաթևիկ Սիրադեղյան»: