Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքերում ԵՄ-ն կօժանդակի Հայաստանին. «Հրապարակ»

Հոկտեմբեր 28,2017 11:32

Հետաքրքրվեցինք, թե ԵՄ-ն ինչ ծրագրեր կարող է ֆինանսավորել, եթե ստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը։ ՀՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը նկատեց, որ ըստ համաձայնագրի կետերի՝ բոլոր բարեփոխումներին կարող է օժանդակել Եվրամիությունը։

«Այդ օժանդակությունը կարող է լինել թե՛ խորհրդակցական ձեւով, թե՛ ֆինանսական։ Սակայն բոլոր կետերում նշված է, որ այդ օժանդակությունը կարող է լինել միայն այն դեպքում, եթե Հայաստանն իրոք ցանկություն ունենա զարգացնելու տվյալ ոլորտները։ Այսինքն՝ գումարները հենց այնպես չեն տրամադրվելու Հայաստանի բյուջեին կամ որեւէ պաշտոնյայի։ Օրինակ՝ նշված է, որ ԵՄ-ն կօգնի Հայաստանին վերականգնել ավանդական արդյունաբերության ճյուղերը։ Ժամանակին զարգացած էին մեքենաշինությունը, տեքստիլը, հիմա դրանք չկան։ Եթե Հայաստանը կներկայացնի ճիշտ ծրագիր, եւ այդ ծրագիրը կպահանջի սկզբնական ֆինանսավորում, ապա ԵՄ-ն դրա մի մասը կամ ամբողջը կվերցնի իր վրա։

Դա վերաբերում է ցանկացած բարեփոխմանը։ Եթե Հայաստանը պայքար սկսի կոռուպցիայի դեմ, դատական իշխանությունը ցանկանա բարեփոխել կամ եթե ցանկանա Հայաստանում արտադրվող ապրանքները համապատասխանեցնել Եվրամիության ստանդարտներին, ապա դրա համար կտրամադրվի ֆինանսավորում։ Ընդ որում՝ շատ հաճախ դա կարող է լինել դրամաշնորհային ձեւով։ Բայց, կրկնում եմ, ԵՄ պաշտոնյաները վաղուց հասկանում են իմիտացիոն հնարքները, եւ Հայաստանը չպետք է փորձի դիմել դրանց»,-ասաց Հովհաննես Իգիթյանը։

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031