Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիշ. շինարարների ճակատը

Հոկտեմբեր 28,2017 11:25

Առանձնատների վերանորոգման, վերակառուցման և հիմքից կառուցվող նոր բնակարանների շինարարությանը զուգահեռ` Թալիշում վերականգնվում են նաև ենթակառուցվածքները:

Թալիշում բնակարանների վերակառուցման-վերանորոգման ծրագրի առաջին փուլում ընդգրկված 17 բնակարանների մի մասը գրեթե պատրաստ է շահագործման, մի մասն էլ շինարարության ակտիվ ընթացքի մեջ է: Ծրագրով նախատեսված 17 առանձնատները միանգամից կշահագործվեն նոր տարվա շեմին: Բնակարանաշինությանն արդեն գումարվել է 2-րդ փուլը՝ շուրջ 12 առանձնատնով: Թալիշցի տղամարդկանց մեծ մասն աշխատում են շինարարների հետ հավասար, որպեսզի օր առաջ ավարտեն աշխատանքները և Ալաշանում ժամանակավոր ապաստանած իրենց ընտանիքներին տեղափոխեն հարազատ գյուղ:

Բնակարանաշինությանը զուգահեռ, կատարվում է վթարային վիճակում գտնվող, դեռևս նախորդ պատերազմի ժամանակ ավերված բնակարանների, ավելորդ շենք-շինությունների քանդման, տարածքի հարթեցման աշխատանքները:

Որպես Արցախի ամենամեծ շինհրապարակ, այստեղ աշխատում են շուրջ 10 շինարարական կազմակերպություններ: Յուրաքանչյուրն իր ճակատում կատարում է իր աշխատանքը:

Թալիշում արդեն պատրաստ է ջրամատակարարման ներքին ցանցը, գյուղամիջյան ճանապարհի երկայնքով փորվել և անց է կացվել նոր կոյուղագիծ և ջուրն արդեն հասանելի է բոլոր բնակարաններում: Նախապես կառուցվել է օրվա կարգավորիչ ջրամբար, տեղադրվել են հաշվիչներ:

Գյուղ բերող կենտրոնական ճանապարհահատվածում ևս մեծ աշխատանքներ են նախատեսվում. ,,Արցախուղի ՓԲԸ-ն հարթեցման ու խճապատման աշխատանք է իրականացնում: Նախագծով` ճանապարհի երկայնքով հենապատեր ու մայթեր կկառուցվեն, կտեղադրվեն նոր տեխնոլոգիայով արտադրված դեկորատիվ աղյուսներ, ամբողջությամբ կվերափոխվեն գյուղի արտաքին լուսավորության ցանցը և լուսամփոփները: Ի դեպ այս ուղղությամբ շինարարների հետ աշխատում են ,,Արցախէներգո ՓԲԸ-ի մասնագետները:

Գյուղի տարբեր հատվածներում շինարարական անցուդարձ է: Նշված աշխատանքներից բացի արդեն ավարտվում են համայնքային կենտրոնի և հանդիսությունների տան շինարարությունը և ընթացքում է մանկապարտեզի կառուցումը:

Այսպես, մինչև տարեվերջ Թալիշում կարմիր ժապավեն կտրելու առիթներ շատ կլինեն:

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031