Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը կանցնի՞ շրջանակային համաձայնագրի սահմանը. «Ժամանակ»

Հոկտեմբեր 28,2017 11:10

Հանձնակատար Հանը շոշափում է բավականին հետաքրքիր հեռանկար և ուշագրավ ձևակերպումով՝ համակեցությունը հնարավոր է: Արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը Բրյուսելի համար լոկ երկկողմ հարաբերության փաստաթղթային նոր հիմք և նոր փուլ չէ, այլ շատ ավելի ընդգրկուն տեսլական պարունակող մի նախագիծ, որով Եվրամիությունը Ռուսաստանին առաջարկում է դիտարկել համակեցության որոշակի մոդել: Այլ կերպ ասած՝ արդյոք Բրյուսելի համար Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը երկկողմ և տարածաշրջանային նշանակությունից բացի, ունի՞ «պիլոտային» ավելի լայն նշանակություն՝ դիտարկելու համար եվրասիական տարածաշրջանի հետ հարաբերության որոշակի մոդել, այդ մոդելը փորձարկելու, շփման եզրեր գտնելու համար: Դատելով ԵՄ-Ռուսաստան ներկայիս, այսպես ասած, լարվածությունից, դիմակայությունից՝ այդ հարցերը թվում են անտեղի, թեև մյուս կողմից դրանք առաջանում են Հանի հայտարարության հիմքով: Բոլոր դեպքերում, հայտարարությունն ու շեշտադրումները հնչում են, և դրանք բավական հստակ են, առավել ևս, որ զուտ դիմակայության ռեժիմն ամենևին չի ենթադրում դրա տոտալ և մեխանիկական տարածում բոլոր ուղղություններով: Վառ օրինակը ղարաբաղյան խնդիրն է, որտեղ կարողանում են գործակցության և համակեցության նվազագույն մակարդակ ապահովել Եվրամիության անդամ Ֆրանսիան, ՌԴ հանդեպ պատժամիջոցների կոշտ քաղաքականություն վարող ԱՄՆ-ն և Ռուսաստանը:

Խնդիրների և հեռանկարների այդ համախումբը խորությամբ դիտարկելու պարագայում կարող է նկատելի դառնալ, որ Ռուսաստանի ու Եվրասիական տարածաշրջանի հետ համակեցության մասին Եվրամիությունից հնչող հայտարարություններն ամենևին բուտաֆորիկ չեն: Եվ քանի որ դրանք հնչում են Հայաստանի հետ շրջանակային համաձայնագրի համատեքստում, խոսելով դրա աննախադեպության և միաժամանակ հետագա զարգացումների համար նախադեպ դառնալու հնարավորության մասին, նկատելի է դառնում, որ այստեղ դիտարկվող շրջանակը շատ ավելին լայն է, քան զուտ համաձայնագրի տեքստային դրույթները և բովանդակությունը: Ավելին՝ գործընթացի բուն արժեքը գուցե տեքստից և բովանդակությունից դուրս է, ինչը տալիս է շատ ավելի ազատ միջավայր հետագա քաղաքականության համար:

Կկարողանա՞ Երևանն օգտագործել այդ տարածությունը, այսպես ասած՝ անցնել թղթի սահմանը:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031