Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետական գանձարանի ոսկիները կվաճառեն. «Փաստ»

Հոկտեմբեր 28,2017 10:55

Պետական գանձարանում գտնվող թանկարժեք քարերի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից եւ թանկարժեք քարերից պատրաստված իրերի պետական պահուստներից 1996 թ-ից հետո կառավարության կողմից սահմանված կարգով ու չափով հրապարակային աճուրդների միջոցով իրացում չի իրականացվել, որի արդյունքում պետական գանձարանում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր: Ու բանն այն է, որ պետական պահուստների թանկարժեք մետաղներից ու քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը եւ բնականաբար նաեւ արժեքը:

Այս մասին «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018–2021 թթ. թանկարժեք մետաղների եւ քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագիր անունը կրող նախագիծը օրերս ավելացվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ Ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից: Այժմ առաջարկվում է վաճառել այդ թանկարժեք քարերն ու մետաղները՝ խուսափելու համար դրանց արժեքային կորստից եւ միաժամանակ պետական բյուջե մուտքագրելով մոտ 1,5 միլիարդ դրամ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031