Նյու Յորք, Երևան 28-ը հոկտեմբերի, 2017թ.- ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին աշխարհի տարբեր անկյուններում ապրող երեխաներն իրենց ձեռքն են վերցնելու զանգվածային լրատվամիջոցների, քաղաքականության, բիզնեսի, սպորտի և զվարճանքների ոլորտի ղեկը՝ զորակցելու դպրոց չհաճախող, անպաշտպան և տեղահանված միլիոնավոր իրենց տարեկիցներին: Նոյեմբերի 20-ը Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման և երեխաների առաջին համաշխարհային օրն է:
«Ուզում ենք, որ Աուքլանդից մինչև Ամման և Նյու Յորքից՝ Նջամենա երեխաները քարոզեն իրենց դպրոցներում և համայնքներում՝ օգնելով փրկել այլ երեխաների կյանքները, պայքարելու իրենց իրավուքների համար և հասնելու իրենց ներուժին», – նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի տեղակալ Ջասթին Ֆորսիթը (Justin Forsyth): «Երեխաների համաշխարհային օրը լինելու է օր, երբ երեխաները կստանձնեն ղեկավարությունը հանուն հենց իրենց՝ երեխաների»:
Նոյեմբերի 20-ին ընդառաջ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հրավիրում է աշխարհի երեխաներին խոսել հալածանքի (բուլիինգի), խտրականության և անարդարության մասին: Չնայած նախորդ տասնամյակների հսկայական ձեռքբերումներին՝ վերջին տվյալները փաստում են, որ՝
-385 միլիոն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ
-264 միլիոն երեխա և դեռահաս դպրոց չի հաճախում
-5.6 միլիոն երեխա անցյալ տարի մահացել է կանխարգելելի պատճառներից
Այդ օրը ՅՈՒՆԻՍԵՖ-ը կհնչեցնի նախկինուըմ անտեսված միլիոնավոր երեխաների ձայնը: Նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել հանրաճանաչ աստղեր ու աշխարհի առաջնորդներ, այդ թվում՝
-Դևիդ Բեքհեմը (David Beckham), ով կարճամետրաժ ֆիլմում երեխաներին հարցնելու է աշխարհի վերաբերյալ իրենց տեսակետների մասին. ֆիլմը կհեռարձակվի Երեխաների համաշխարհային օրը,
-Ֆրանսիական Քիդս Յունայթեդ (Kids United) խումբը, ով ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ նկարահանված նոր ազդեցիկ տեսահոլովակ կհեռարձակի:
Այդ օրը երեխաները կստանձնեն աշխարհի կառավարությունների, սպորտի և բիզնեսի ներկայացուցիչների, այդ թվում՝ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, իսպանացի ֆուտբոլիստ և Նյու Յորք Սիթի ֆուտբոլային ակումբի ավագ Դավիդ Վիլլայի (David Villa), ինչպես նաև՝ Լեգո հիմնադրամի ու Քանտաս Ավիաուղիների (Qantas) ղեկավարների դերերը:
«Լոգան» (Logan) ֆիլմի դերասանուհի Դաֆնե Քինը (Dafne Keen) և «Տրանսֆորմեր» (Transformer) ֆիլմի դերասանուհի Իզաբելա Մոները (Isabela Moner), «The Last Knight» ու «Նիքելոդեոն» հեռուստաալիքները կմիանան 150 երեխաներին, ովքեր կստանձնեն Միավորված ազգերի կազմակերպության գլխամասի կառավարումը: Այդ առթիվ, զուգերգիչ- երգահաններ Քլոե և Հալլեն (Chloe x Halle) առաջին անգամ կներկայացնեն հատուկ այդ օրը նշանավորելու համար գրված երգը:
«Մենք կոչ ենք անում երեխաներին մասնակցել միջոցառմանն առցանց և ցանցից դուրս հանուն աշխարհի, որտեղ յուրաքանչյուր երեխայի կյանքը պահպանվում է, որտեղ յուրաքանչյուր երեխա մեծանում է առողջ, կրթված և չարիքից պաշտպանված», – նշել է Ֆորսիթը:
Աշխարհի տարբեր դպրոցներում երեխաները դաս և հավաքներ են վարելու՝ իրենց ձայնը լսելի դարձնելու և հանգանակություն կազմակերպելու այն խնդիրների համար, որոնց առջև են կանգնում իրենց տարեկիցները աշխարհի տարբեր անկյուններում»,- խնդիրներ, ինչպիսիք են միգրացիան, վաղ ամուսնությունները և դպրոց չհաճախելը:
Դերասաններ և բարեգործներ Դեբորա-լի Ֆըրնիսը և Հյու Ջեքմենը (Debora-lee Furness, Hugh Jackman) կաջակցեն աշխարհի 100 երկրներում «Մարզվի՛ր հանուն ջրի» խորագրով տեղի ունեցող «Շարժեք աշխարհը» զանգվածային դրամահավքին: Նոյեմբերի 18-ին մարզիչներն ու մարզասրահ հաճախողները կարող են մասնակցել նախաձեռնությանն՝ օգնելով անվտանգ ջուրը, առողջապահությունն ու սնունդը հասանելի դարձնել աշխարհի ամենաաղքատ երկների երեխաների և նրանց ընտանիքների համար:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի հաղորդագրություն