Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարզպետն ու Աշոտ Արսենյանը սատարում են քրեական անցյալով հարուստ թեկնածուին. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 28,2017 10:47

Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի մարզի Շատին խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում մարզպետ Հարություն Սարգսյանը եւ ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանը սատարում են գործող գյուղապետ Տիգրան Խուդոյանին: Ուսումնասիրելով նրա կենսագրությունը՝ բացահայտեցինք, որ նա բավական հարուստ քրեական անցյալ ունի. 3 անգամ հայտնվել է մեղադրյալի աթոռին. 2002թ.նա դատապարտվել է՝ ոստիկանին թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու համար:

Հետո՝ 2008թ. հարուցված քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն ծեծելու համար, բայց հաշտության հիմքով գործը կարճվել է: Եւ կրկին ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար նրա դեմ քրեական գործ է հարուցվել 2011թ: Սակայն սա էլ անհայտ հանգամանքներում կարճվել է:

Ի դեպ, Խուդոյանը մեզ հետ զրույցում ասել է, թե ինքն իրեն կրիմինալ մարդ չի համարում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031