Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հարց են քննարկել նախագահները Ժնևում. «168 ժամ»

Հոկտեմբեր 28,2017 10:22

«Քաղաքական իրադրությունը Բաքվում և Երևանում թույլ չի տալիս կանխատեսել լուրջ, բովանդակային բանակցություններ Ղարաբաղյան հարցի շուրջ: Երկու երկրների ղեկավարությունները պատրաստվում են ներքաղաքական փոփոխությունների, ինչը թույլ չի տա լուրջ սցենարներ քննարկել Ղարաբաղյան հարցի լուծման վերաբերյալ, քանի որ ողջ ուշադրությունը կենտրոնացած է այս հարցի վրա: Կարծում եմ՝ Ժնևում գուցե այս հարցն են քննարկել նախագահները: Նախարարական հանդիպումը, չեմ կարծում, թե բանակցային տրամաբանության շրջանակում է կազմակերպվում, քանի որ դրանց նախաձեռնողները և շահագրգիռներն այսօր համանախագահներն են, որոնք փորձում են ցույց տալ, որ հետևում են իրավիճակին, փորձում են թույլ չտալ բռնկում»,- այս մասին ասել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Նալբանդյան-Մամեդյարով կազմակերպվելիք հանդիպման օրակարգին:

Ըստ քաղաքագետի` ներքաղաքական փոփոխություններից հետո Հայաստանը կվերադառնա իր հետապրիլյան` վստահության մեխանիզմների ներդրման պահանջին:

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031