Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էրոտիկ երթևեկության հետևանքները. «Ազգ»

Հոկտեմբեր 28,2017 10:16

Հանրային տրանսպորտում հայտնվել են ուշագրավ գրություններ: Նույն թեմայի շուրջ, բայց տարբեր, ես, օրինակ, հանդիպել եմ այս երկուսին. Մ՛ի դիպչիր իմ մարմնին. իմ մարմինը հանրային տարածք չէ: Եւ ավելի զիլ մի բան` Հասարակական տրանսպորտում մարմինների հպումը համարվում է սեռական ոտնձգություն : Անկեղծ ասած, հատկապես վերջին գրությունից հետո, երթուղայինում կանգնած, հանկարծ հասկացա, որ իմ հանդեպ սեռական ոտնձգություն է անում` միանգամից երեք մարդ, որոնցից երկուսը` կին, մեկը` տղամարդ, իսկ ես սեռական ոտնձգություն եմ անում երկու կնոջ նկատմամբ, քանի որ առաջինի աթոռից բռնվել եմ (որպեսզի վայր չընկնեմ), ու մատներով դիպչում են նրա մազերին, իսկ երկրորդի թեւին հպվել եմ ոտքով, քանի որ հետեւից կանգնած եւ իմ հանդեպ սեռական ոտնձգություն կատարող կինը ինձ ազատ տարածություն չի տվել:

Ու մինչ ես ուզում էի բղավել ողջ երթուղայինով մեկ` մ՛ի դիպչեք իմ մարմնին, իմ մարմինը հանրային տարածք չէ, անմիջապես հասկացա, որ եթե հանկարծ նման բան անեմ, մի քանիսն ինձ կմեղադրեն սեռական ոտնձգության համար, իսկ ես երթուղայինից կիջնեմ խայտառակված, քանի որ միանգամից երեք մարդ իմ հանդեպ նույնն արած կլինի: Մի խոսքով, սուս ու փուս շարունակեցի ճանապարհս, լավ է, որ վարորդի կողքին երկու նստատեղերից մեկն արագ ազատվեց, եւ ես արագորեն նետվեցի առաջ, ու կողքիս նստողի հետ փոխադարձավար սեռական ոտնձգություն անելով հասանք տեղ:

Սա ի՞նչ է, ո՞վ է որոշել. Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությո՞ւնը, իրենք տեղյակ ե՞ն, իսկ ինչո՞ւ ոչ: Լավ, եթե մարմինների հպումը սեռական ոտնձգություն է համարվում հանրային տրանսպորտում, բա երբ ուղեւորներից մեկը կամովին խնդրում է, որ իր դրամը փոխանցես վարորդին ու ձեր ձեռքերը հպվում են, դա ի՞նչ է` սեռական ակտ փոխադարձ համաձայնությա՞մբ, կամ երբ ձեռքդ մեկնում ես եւ օգնում, որ կինը բարձրանա կամ իջնի երթուղայինից, ուրեմն հաջորդ իսկ վայրկյանին պետք է ԶԱ՞ԳՍ գնաք, քանի որ բանը բանից անցե՞լ է: Իսկ եթե երեխային ես հպվում, դա արդեն մանկապղծությո՞ւն է…

Ես, իհարկե, հասկանում եմ, որ այս գրությունները կարող են լինել առանձին վարորդների սեռական երեւակայության նեղլիկ սահմանների ապացույցը, բայց չեմ հասկանում, թե ինչո՞ւ համապատասխան տեղի համապատասխան վարչությունը չի ուսումնասիրում, թե ի՞նչ գրություններ են փակցնում մեր տրանսպորտում եւ ինչ գրություններ են պատռում, օրինակ` «Տրանսպորտում ծխել չի կարելի» գրությունները պատռում են, ինչը նշանակում է, որ տրանսպորտում ծխել կարելի է, մանավանդ երբ ենթարկվում ես սեռական ոտնձգության կամ փոխադարձ համաձայնությամբ սեռական ակտից հետո: Բա ոնց:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031