Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւան դարձած մեր Էրեբունին Արգիշտիի ժամանակներից անմատչելի է

Հոկտեմբեր 28,2017 17:00

Մեր մայրաքաղաքին ինչքա՜ն երգեր են ձոնվել՝ «Իմ վարդագույն գեղեցկուհի», «Երեւան՝ իմ օթեւան», «Երեւան դարձած իմ Էրեբունի»… Ինչ անունս ասես տալիս ենք Երեւանին՝ «Խելացի քաղաք», «Իմ սիրո քաղաք», «Արեւի քաղաք»: 2799-ամյա «Մեր սիրո ու խելացի քաղաքը» Արգիշտի թագավորի ժամանակներից այդպես էլ «անառիկ» ու անմատչելի մնաց հաշմանդամություն ունեցող մարդկանց, հատկապես տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար:

Որքան էլ քաղաքային իշխանությունները վստահեցնում են, թե ջանք ու եռանդ չեն խնայում քաղաքը մատչելի դարձնելու համար, սակայն այսօր տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց համար մայրաքաղաքի տարբեր հանրային, մշակութային վայրեր, խանութներ կամ սպասարկման օբյեկտներ «անառիկ են»: Լուսանկարում պատկերված կինն առանց կողմնակի օգնության, ինքնուրույն չկարողացավ հաղթահարել տվյալ օբյեկտի աստիճանները: Մեր երկրում այսպիսի անմատչելի միջավայրը խտրականության դրսեւորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, նաեւ՝ նրանց իրավունքների խախտում:

 

Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

27.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031