Լրահոս
Օրվա լրահոսը

Եղբոր անձնագրով քվեարկելու համար դատախազը 3 տարի պահանջեց

Հոկտեմբեր 28,2017 15:00

Հոկտեմբերի 24-ին Կենտրոն եւ Նորք-Մարաաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հանդես գալով մեղադրական ճառով՝ դատախազ Մարտին Նալբանդյանը Դավիթ Սիմոնյանի համար պահանջեց ազատազրկում երեք տարով եւ միջնորդեց, որպեսզի նրա խափանման միջոցը փոխվի կալանքով:

Մեղադրողը հաստատված համարեց մեղադրանքը, համաձայն որի՝ 21-ամյա Դավիթն «իր մոտ չունենալով ՀՀ քաղաքացու անձնագիր, 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով, եղբոր` Գոռ Սիմոնյանի հետ այցելել է Երեւանի Թոթովենցի անվան թիվ 57 դպրոցում տեղակայված թիվ 9/53 ընտրատեղամաս, որտեղ Գ. Սիմոնյանին խնդրել է սպասել ընտրատեղամասի մոտ, իսկ ինքը վերցնելով վերջինիս՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը, մուտք է գործել ընտրատեղամաս, եղբոր անձնագրով գրանցվել ընտրողների ցուցակում եւ քվեարկել է մեկ այլ անձի` Գ. Սիմոնյանի փոխարեն»:

Դավիթ Սիմոնյանն ու նրա պաշտպանը՝ Հանրային գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանը պաշտպանական ճառերով հանդես կգան դեկտեմբերի 1-ին:

Մինչ օրս դատական հինգ նիստ է տեղի ունեցել դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Ի դեպ, նույն այս դատավորի դատավճռով Դավիթը մեկ այլ քրեական գործով՝ Բաքվում ապաստանած Վահան Մարտիրոսյանի, արդարացվել էր, մեղադրողը դարձյալ եղել էր Մ.Նալբանդյանը: Վերջինիս դատական նիստերից մեկի ժամանակ պաշտպանական կողմը բացարկ էր հայտնել, քանի որ վերաքննիչ դատարանում բեկանվել էր նախորդ գործը եւ Դավիթը մեկ ամսով ազատազրկվեց մեղադրողի պահանջով:

Դավիթն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, թե շփոթմամբ է վերցրել եղբոր անձնագիրը, եւ «մատնիչ սարքն» է բացահայտել, որ կա երկրորդ անգամվա քվեարկություն:

Նա իրավաչափ չի համարում դատախազի պահանջը եւ գտնում է, որ չի կարող իր անզգուշությունը պատժվել ազատազրկմամբ:

Նա մտադիր է մինչ պաշտպանական ճառը բողոքի ցույցի դուրս գալ:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

27.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031