Լրահոս
Օրվա լրահոսը

Լյարդի, լեղապարկի բուժումը մի ուշացրեք

Հոկտեմբեր 28,2017 12:30

Լյարդի, լեղապարկի գործունեության խանգարումներն առողջական լուրջ խնդիր կարող են դառնալ: Դրանցից խուսափելու համար բնաբույժները բազում միջոցներ են առաջարկում, որոնցից մեկը ճարճատուկի՝ ցիկորիի պատրաստուկներն են:

1 գդալ մանրացված արմատներին ավելացնել 1 բաժակ եռման ջուր. եռացնել մարմանդ կրակի վրա 10 րոպե, սառեցնել, քամել: Ընդունել 0.5 բաժակ՝ օրը 2-3 անգամ:

Լյարդի ֆունկցիոնալ խանգարումների ժամանակ կարող եք 2 ճաշի գդալ մանրացված արմատներին ավելացնել 0,5 լիտր եռման ջուր, եռացնել մարմանդ կրակի վրա 15 րոպե, քամել: Եփուկին ավելացնել խնձորի քացախ: Ընդունել տաք վիճակում 0,5 բաժակից՝ օրը 2 անգամ, ուտելուց առաջ:

Լեղուղիների շարժողականության խանգարումների դեպքում 1 թեյի գդալ բույսին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թրմել մինչեւ սառելը՝ թողնել սենյակային ջերմաստիճանում՝ կափարիչով ծածկված վիճակում, քամել: Ընդունել 0,5 բաժակ՝ օրը 2 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Հիշեցնենք նաեւ, որ ճարճատուկն օժտված է լեղամուղ, միզամուղ, հակաբորբոքային, ախորժաբեր հատկություններով: Հաջողությամբ կիրառվում է նաեւ մարսողության խանգարումների՝ փքվածության, գլխացավերի, դանդաղ մարսողության, շաքարային դիաբետի, նյարդային գերգրգռվածության ժամանակ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

27.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031