Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը 2016 թվականին վաստակած գումարով Նորվեգիայի ամենաբարձր վարձատրված մարզիկն է Այս մասին տեղեկացնում է sports.ru-ն վկայակոչելով TV2-ը:
Նորվեգիայի ամենահարուստ մարզիկը հեծանվորդ Ալեքսանդր Քրիստոֆֆն է՝ 1,57 միլիոն եվրոյով, որից 730 հազարը հարկ է վճարվել: Երկրորդը առագաստանավային սպորտի աշխարհի բազմակի չեմպիոն Քրիստիան Ներգորդն է (1, 28 մլն. Եվրո):
Մագնուս Կարլսենը վաստակած 979 հազար 700 եվրո գումարով եզրափակում է ամենահարուստ մարզիկների ցուցակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ