Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998, 2012 թթ.

Հոկտեմբեր 27,2017 21:30

Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունն ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր):

Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.50C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 40C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.50C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 00C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը:

Ամենաբարձր ամսական միջին ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.50C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.90C, Իջևան` 7.10C), Արարատյան դաշտում (Երևան 6.50C, Արմավիր 5.60C): Առավելագույն ջերմաստիճանն այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-300C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000 մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.80C), նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -270C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -170C, Մեղրիում` -70C: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.` -170C:

Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998, 2012 թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001, 2011 թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում ջերմաստիճանը հասել է -6…-120C:

Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41 մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60 մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30 մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994, 2008, 2014 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996 թ., 2010 թ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել:

Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10 սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին:

Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7 մ/վ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վ (Պուշկինի, Սիսիանի լ/ք):

Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031