Լրահոս
Օրվա լրահոսը

1000 դրամների մասին օրենքի դեմ հայցը մերժվեց

Հոկտեմբեր 27,2017 19:22

Սեփականության իրավունք Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակված որոշմամբ մերժեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների հայցը: Հիշեցնենք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները դատարան են դիմել 2017 թ. մարտի 21-ին:

Հայցադիմումով հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմաստով անհիմն հարստացել է՝ խախտելով ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը և որ Օրենքը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Օրենքի՝ դրոշմանիշային վճարի պարտադիր բնույթը սահմանող 10-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն վերջինս հրաժարվել էր դիմել Սահմանադրական դատարան: 2017 թ. հոկտեմբերի 13-ին դատարանը ևս մերժեց գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի միջնորդությունը: Մանրամասները կներկայացնենք որոշման բովանդակությանը ծանոթանալուց հետո:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031