Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահի արտահայտած կարծիքը ներկայացնել կա՛մ ամբողջությամբ, կա՛մ առանց հատվածական մեջբերումների

Հոկտեմբեր 27,2017 18:35

Հարգելի՛ գործընկերներ,

այսօր ՀՀ ԱԺ բակում լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում ՀՀ ԱԺ նախագահի հայտնած կարծիքը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվում է համատեքստից կտրված և որպես հետևանք՝ ոչ  ճիշտ մեկնաբանությամբ:

Մասնավորապես, «Եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, Հայաստանն ի՞նչ ուղղությամբ կզարգանար ըստ Ձեզ: Այնպիսին, ինչպիսին այսօր կա՞, թե՞ այլ կերպ կլիներ»,- լրագրողի հարցին` ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է բառացի. «Ամեն դեպքում իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է, և այդ առումով չեմ կարծում, որ տատանումները մեծ լինեին, և տարբերությունը մեծ լիներ։ Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց, և այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ: Միակ այլ որակն այն է, որ, այո՛, մենք չէինք ունենա մեր այս ողբերգությունը, որը մենք, ցավոք, մեր պատմության մեջ ունենք: Մնացածը՝ տնտեսական զարգացումներ և այլն, չեմ կարծում, որ մեծ փոփոխություններ կարող էին տեղի ունենալ»:

Խնդրում ենք ՀՀ ԱԺ նախագահի արտահայտած կարծիքը ներկայացնել կա՛մ ամբողջությամբ, կա՛մ առանց հատվածական մեջբերումների և անտեղի շահարկումների, որոնցում, մասնավորապես, կբացակայի այն հիմնական միտքը, ըստ որի` ժողովուրդն իր վստահությամբ է ընտրում զարգացման այն ճանապարհը, ինչով իշխանությունները զարգացնում են պետությունը:

Անհրաժեշտ է նաև չանտեսել լրագրողի հարցի ամբողջականությունը, մասնավորապես այն, որ լրագրողը հարցնում է զարգացման այսօրվա վիճակի մասին և ոչ թե զարգացման ընթացքի: Ինչպես նաև այն, որ լրագրողը հարցնում է ՀՀ ԱԺ նախագահի անձնական կարծիքը:

Արսեն Բաբայան

ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031