Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիից սկսել են ՌԴ մեկնել տաքսիստները

Հոկտեմբեր 27,2017 17:56

Վերջին 5-6 ամիսների ընթացքում Գյումրիից հիմնականում ՌԴ են մեկնում անհատ տաքսու վարորդները։ Կան մարդիկ, որոնք բնակության են մեկնել ընտանիքներով։ Միայն Անի թաղամասի օրինակով կարելի է ասել, որ դեռևս մայիս-հունիս ամիսներին գործ անող տաքսու վարորդներից շատերն այլևս հայրենիքում չեն։

Նկատենք, որ Գյումրու շուկա են մտել ինտերնետով պատվիրվող որոշ տաքսի ծառայություններ, որոնք բավական մատչելի են։ Սա ևս, այսպես ասած, խփում է անհատ տաքսու վարորդների գործին։

Ինչո՞վ են գյումրեցի տաքսու վարորդները զբաղվում ՌԴ-ում և ինչո՞ւ են այսքան համատարած մեկնում, կա՞ որոշակի հետազոտություն, մենք այս հարցը ուղղեցինք ազգագրագետ, «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ Արտաշես Բոյաջյանին։

Նա ասաց, որ կոնկրետ վարորդների դեպքում հետազոտություն չեն արել, սակայն ենթադրում է, որ Ռուսաստանի Դաշնությունը նրանց համար աշխատանքի առումով ավելի եկամտաբեր է ու կա պահանջարկ։ «Բնական է, որ այս դեպքում պիտի ձգտեն գնալ այնտեղ վարորդ աշխատելու։ Ասել, թե հատուկ քաղաքականություն, միտում կա, որ վարորդները թողնեն գնան Հայաստանից, նման բան գոյություն չունի։ Ես ինքս բարեկամ ունեմ, որը ՌԴ-ում է աշխատում, բայց՝ ռուսական վարորդական իրավունքով։ Եթե վարորդներից մեկն էլ գնա, մյուսներին կարող է տանել, սովորաբար այդպես է՝ եթե մեկը աշխատանքի է տեղավորվում մի այլ երկրում, իր ընկերներին լուր է ուղարկում, նրանց էլ օգնում է գնալ, տեղավորվել»․ -ասում է ազգագրագետը։

ՌԴ մեկնած վարորդներից մեկից էլ տեղեկացանք, որ հայկական վարորդական իրավունքով ՌԴ-ում ծառայություններ մատուցել հնարավոր չէ, այս դեպքում մեքենա կարելի է վարել միայն անձնական կարիքների համար։ Ռուսական վարորդական իրավունք էլ կարելի է ձեռք բերել 40-70 հազար ռուբլով, որը կազմում է 370-580 հազար դրամ։ Ըստ մեր զրուցակցի, վարորդների պահանջարկը մեծ է կոնկրետ խոշոր քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031