Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արագած Ախոյան. Արամ Աթեշյանը ամեն ինչ անում է, որպեսզի տապալի Պոլսո պատրիարքի ընտրությունները

Հոկտեմբեր 27,2017 17:51

Օրերս հրապարակվեց Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը, որում ավետում է հայ ժողովրդից իր նեղացվածության մասին:

«Արեւմտահայոց Ազգային Համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ Արագած Ախոյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Արամ Աթեշյանի նամակին եւ սպասվող Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության ոդիսականին, կարծիք հայտնեց, որ Արամ Աթեշյանը ամեն ինչ անում է, որպեսզի տապալի Պոլսո պատրիարքի ընտրությունները: Բայց ինքը կարծում է, որ դա նրան չի հաջողվի: «Այնտեղ ամեն ինչ նախապատրաստած է, հանրային կարծիք է ձեւավորած`նա չի լինելու»,- ասաց Արագած Ախոյանը`հավելելով, որ այս առիթով մարդիկ իրենց կարծիքները պետք է բարձրաձայնեն, որպեսզի Աթեշյանը չմտածի թե բան է փոխվել:

Արագած Ախոյանը հիշում է`երկու ամիս առաջ, Պոլսի հայ համայնքի ղեկավարն իրեն ասել է. «Աթեշյանը մեզ այդպես էլ իր գիրկը չառավ»:

Պոլսո հայոց պատրիարքարանի շուրջ տեղի ունեցող վերջին տարիների զարգացումները Արագած Ախոյանը համարում է «քեմալիստական քաղաքականության շարունակությունը», բայց նկատում`էլի չի հաջողվելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031