Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը չի բանակցելու Ադրբեջանի հետ, քանի դեռ սահմանին վտանգներ կան». քաղաքագետ

Հոկտեմբեր 27,2017 17:45

«Դեռևս հնարավոր չէ հասնել նրան, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն: Հայկական կողմը ցանկանում է համոզվել, որ բանակցությունների համար տրված ժամանակը Ադրբեջանը չի օգտագործի հերթական պատերազմը նախապատրաստելու վրա: Հայաստանը չի բանակցելու Ադրբեջանի հետ, քանի դեռ սահմանին վտանգներ կան եւ քանի դեռ Ալիևը մի ձեռքով բանակցում է, իսկ մյուսով՝ կրակում»,-քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթից այսպիսի եզրահանգումներ է անում:

«Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա համոզմունք հայտնեց, որ Արցախյան հակամարտության բանակցությունների հարցում հայկական կողմն արդեն իսկ կոշտացնում է իր դիրքորոշումը. «Հայաստանն այժմ խոսում է ոչ միայն Լաչինի միջանցքը պահելու, այլեւ այն տարածքների մասին, որոնք չեն սպառնում Արցախի անվտանգությանը»:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն էլ նշեց՝ որևէ բանակցային փաստաթղթի հավատալու հիմքեր չկան. «Վերջապես մեր ղեկավարությունը հանգեց այդ որոշմանը»:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը պետք գիտական ներուժն ուղղի նոր զինատեսակների արտադրությանը. «Ապրիլյան ռազմական գործողություններից հետո մեր իշխանությունները մի քիչ խելքի եկան, ինչ-որ բաներ արվում են»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031