Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյան. «Մենք հո եվրոպացի չենք, որ մտածենք եվրոպական բոլոր օրենքները կիրառենք մեր առօրյայում»

Հոկտեմբեր 27,2017 17:31

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի համոզմամբ, «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» օրենքը մեզ պետք չէ:

«Մենք մեր ավանդույթներն ունենք, մանավանդ հայ ընտանիքը ամուր ընտանիք է, հայ ծնողների դաստիարակությունը երեխեքին կարող է  մեկ-մեկ էլ կոպիտ ու չոր լինի, մենք հո եվրոպացի չենք, որ մտածենք եվրոպական բոլոր օրենքները կիրառենք մեր առօրյայում: Էս օրենքը ճիշտ չէ»,- Aravot.am-ին ասաց նախկին մարզպետը:

Նրա համոզմամբ, չափազանցություն է՝ ամուսինները կանանց նկատմամբ բռնություններ են կիրառում. «Էսօր հո հիսուն կամ հարյուր տարի առաջ չի էլի, այսօր ընտանիքում փոխադարձ սերը, հարգանքն ու վստահությունը կա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031