Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե «Ելք»-ը հանձնաժողով ստեղծի, կպարզվի այն պաշտոնյայի անունը, որն իմացել է «հոկտեմբերի 27»-ի ծրագրման մասին» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2017 17:23

«Ժամանակին Ռոբերտ Քոչարյանին մեղադրեցի նրանում, որ «Հոկտեմբերի 27»-ի գործի քննությունից կարեւորագույն վարկածը թաքցրել է: Մեղրիի փոխանակության բանակցություններ են ընթացել (որպես լուծում Ղարաբաղյան խնդրի.-խմբ.): Կարեն Դեմիրճյանը եւ Վազգեն Սարգսյանը դեմ են եղել դրան, իսկ Քոչարյանը՝ կողմ: Իսկ առաջարկող միջազգային հզոր ուժերն իմացել են այդ մասին: Մինչ այսօր հարցը պարզված չի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ Աշոտ Մանուչարյանը, որը եւս եկել էր Կոմիտասի անվան պանթեոն՝ 1999թ. ահաբեկչության զոհերից Կարեն Դեմիրճյանի հիշատակը հարգելու:

Մանուչարյանի խոսքով՝ ԱԺ-ն պետք է ստեղծի հատուկ հանձնաժողով. «Հիմա «Ելք» դաշինքում կա առնվազն երեք մարդ, որոնք մտերիմներն են եղել Վազգեն Սարգսյանի: Ինչո՞ւ «Ելքը» հիմա չի կարողանում հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել Մեղրիի փոխանակության հարցը: Հենց դա սկսվեց բացահայտվե՜լ…կա փաստ, որ մի երկրի պետական պաշտոնյան ՀՀ մեկ այլ պետական պաշտոնյայի զգուշացրել է, որ «հոկտեմբերի 27» է լինելու: Անուններ երբեք չեմ տվել, բայց հենց հանձնաժողով ստեղծվի, կարող ենք այդ երկրի պաշտոնյայի անունը տալ: Ինչո՞ւ հանցագործությունը կասեցնելու քայլեր չեն արվել»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031