Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելքի» առաջարկը. վերացրեք կայանման ավտոկայանատեղիների վրա տեղադրված ապօրինի խոչընդոտները

Հոկտեմբեր 27,2017 17:20

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրություն է ուղարկել Տարոն Մարգարյանին քաղաքում երկայնական կայանման ավտոկայանատեղիների վրա տեղադրված ապօրինի խոչընդոտները համակարգային կերպով վերացնելու վերաբերյալ:

«Հարգելի՛ պարոն Մարգարյան,

Քաղաքացիները հաճախ բողոքում են Երևան քաղաքում «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված ավտոկայանատեղիների տարածքում խոչընդոտների ապօրինի տեղադրումից և դրա վերաբերյալ տեղեկացնում քաղաքապետարանին կամ ճանապարհային ոստիկանությանը: Նման իրավախախտումների վերաբերյալ դիմում են նաև «ԵԼՔ» խմբակցության անդամները, բայց քանի որ իրավախախտումը իրականացնում են տարբեր տնտեսվարող սուբյեկտներ, խնդիրը համակարգային առումով չի լուծվում:

Խնդիրը համակարգային կերպով լուծելու համար առաջարկում եմ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ին հանձնարարել տեսանկարահանումների ընթացքում ապօրինի երկաթյա խոչընդոտ հանդիպելու դեպքում այդ մասին տեղեկացնել ճանապարհային ոստիկանությանը, որն իր հերթին տեսանկարահանման նյութերը կարող է օգտագործել որպես իրավախախտման ապացույց և նախազգուշացման կամ տուգանքի միջոցով վերացնել իրավախախտումը:

Կարծում եմ, սա կվերացնի նաև այն անհավասարությունը, որն առկա է տնտեսվարող սուբյեկտների միջև. մի մասը օրենքով սահմանված կարգով ստանալով թույլտվություն, վճարելով տեղական տուրքերը ձեռք են բերում ծառայողական ավտոկայանատեղիներ, իսկ մյուս մասը ապօրինաբար զբաղեցնում են անսահմանափակ կայանման համար նախատեսված տարածքը»:

Լուսավոր Հայաստան կուսակցության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031