Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անտակտ խոսքը վիրավորական չէ, անտակտը գնահատական է». Դարձյալ բանավեճ Վիգեն Սարգսյանի եւ լրագրողի միջեւ

Հոկտեմբեր 27,2017 17:12

«Դուք նորից գնահատական եք տալիս ու ակնկալում եք պատասխան: Դա մասնագիտական նախընտրությունների հարց է: Ես սիրում եմ մտածված լրագրություն, ես սիրում եմ խորքային լրագրություն, ես համարում եմ, որ լրագրությունն ունի հսկայական դեր մեր երկրի կայացման մեջ, մեր քաղաքացիական հասարակության կայացման մեջ եւ կարծում եմ՝ միջանցքներում մուրած կամ կորզած արտահայտություններից կիսաեզրակացություններ անող լրագրությունը ֆասթ ֆուդի նման մի բան է»,- այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե նախօրեին լրագրողներին  անտակտ անվանելու փոխարեն կարող էր ԱԺ միջանցքում մի պահ կանգնել ու պատասխանել լրագրողների հարցերին:

Նրա խոսքով, անտակտ անվանելով՝ չի փորձել վիրավորել.  «Ես հասկանում եմ, որ ձեզ հեշտ է աշխատել ոտքի վրա, այդպես ժամանակ քիչ եք ծախսում… անտակտ խոսքը վիրավորական չէ, անտակտը գնահատական է: Դուք հիմա ձեր հարցում 20 հատ ավելի վիրավորական խոսք ասացիք, ուղղակի չեք նկատում դա»:

Լրագրողների հետ զրույցից հետո ՊՆ նախարարը թղթակիցներից մեկից հետաքրքրվեց՝ մասնագիտությամբ լրագրո՞ղ է, թե՞ ձեռքի հետ լրագրությամբ  զբաղվում, ինչին ի պատասխան թղթակիցը հարցրեց. «Դուք նախարա՞ր եք, թե՞ ձեռքի հետ եք պաշտպանության ոլորտով զբաղվում»:

«Չէ, ես կառավարման մասնագետ եմ, ես միջազգային անվտանգության, չեմ վիրավորում ձեզ, ուղղակի հարցնում եմ»,- պատասխանեց նախարարը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031