Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Արծրունի. «Երբ «Շարմի» հետ քննարկում էինք համերգի հետ կապված խնդիրները, Թոխատյանը քաջատեղյակ էր նրբություններին»

Հոկտեմբեր 27,2017 16:50

Aravot.am-ը կոմպոզիտոր Վահան Արծրունուց հետաքրքրվեց` ի՞նչ կարծիքի է «Շարմ» ընկերության բաժնետեր Հրանտ Թոխատյանի` օրերս կայացած ասուլիսում արած հայտարարության մասին: Դերասանը մասնավորապես ասել էր. «Վահան Արծրունու համերգը չի կայացել կազմակերպչական սխալների պատճառով, այլ ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկն ուզում էր նրա ոտքը տրորել…Մեջտեղում տուժեց արվեստագետն ու իր հանդիսատեսը։ Իր մտքերն արտահայտելու համար մեզ մոտ որեւէ մեկին որեւէ բան չի արգելվել, եթե դանակը ոսկորին չի հասել։ Վահանը, եթե վաղն ուզենա երգել, ուրեմն՝ կերգի»։

«Ամենասկզբնական շրջանում, երբ մենք «Շարմի» հետ քննարկում էինք համերգի հետ կապված խնդիրները, Հրանտ Թոխատյանը քաջատեղյակ էր բոլոր նրբություններին…Ինչ վերաբերում է ասուլիսում արված հայտարարությանը, ինքն այդտեղ կարծիք է հայտնել ոչ թե որպես «Շարմի» ներկայացուցիչ, այլ որպես մարդ, որը իրավունք ունի եւ կարող է կարծիք հայտնել»,-ասաց Վահան Արծրունին:

Մեր դիտարկմանը` արդյոք Հրանտ Թոխատյանը նման կարծիք հայտնելով չի ուզում կիսել պատասխանատվությունը համերգի չկայանալու, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ինքը (Հրանտ Թոխատյանը-Գ.Հ.) իրավաբանորեն չունի նման պատասխանատվություն, որ կիսի: Իսկ ցանկությունը պարզելու նրբությունները, որն իր վերջին հայտարարության մեջ արեց մշակույթի նախարարը` ինձ անվանելով ստախոս, եթե իրեն հետաքրքիր են այդ մանրամասները, կարող է առանց իմ ներկայության էլ «Շարմից» որեւէ մեկի հետ քննարկել` իրավաբանական եւ ոչ իրավաբանական տեսանկյունից: Անձամբ ես իմ մասնակցությունը նման պրոցեսների մեջ չեմ տեսնում: Ինչ վերաբերում է գլոբալ առումով խնդիրներին, ես վաղուց իմ տեսակետը հայտնել եմ, եւ շարունակել որեւէ շփում մշակույթի նախարարության հետ, այլեւս ցանկություն չունեմ: Ու հիմա նորից ինձ տանել այդ դաշտը` չինովնիկական ինտրիգներով, վիրավորանքներով, չի ստացվի, որովհետեւ ես իրենց համար unachievable եմ` անհասանելի»,-ասաց Վահան Արծրունին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031