Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված խմբի գործով դատական նիստը, պաշտպանների միջնորդությամբ, այսօր վաղ ավարտվեց

Հոկտեմբեր 27,2017 16:35

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով դատական նիստում այսօր հետազոտվեցին փաստաթղթերը:

Ընդմիջումից հետո գործընթացը շարունակվեց, սակայն ընթացքում ամբաստանյալների հանրային պաշտպանները եւ մասնավոր պաշտպաններից ոմանք դատավոր Արմեն Բեկթաշյանին միջնորդեցին նիստերն անցկացնել մինչեւ ժամը 15:00-ն, քանի որ իրենք ծանրաբեռնված են նաեւ այլ դատական գործերով: Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Թամարա Բաղդասարյանը հայտնեց, որ իրենք օրը մոտ հինգ նիստ են ունենում եւ այդ պայմաններում ուրբաթ օրերը միայն մի նիստի տրամադրելը տեսականորեն հնարավոր չէ՝ չեն կարողանում հասցնել: Դատավոր Արմեն Բեկթաշյանը հակադարձեց, որ Հանրային պաշտպանի գրասենյակը տեղյակ է, որ ուրբաթ օրերն այս նիստն է նշանակված եւ փոխարինում է պաշտպաններին:

Մեկ այլ հանրային պաշտպան՝ Սյուզաննա Խչեյանը նշեց, որ իրենք ներգրավված են նաեւ այլ՝ «Սասնա Ծռերի», Ժիրայր Սեֆիլյանի գործերում եւ փոխարինման խնդիրները չեն աշխատում:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը այս անգամ կես օր աշխատելը հարգելի համարեց եւ նիստն ավարտեց: Սակայն նախազգուշացրեց, որ հաջորդ շաբաթվանից սկսած ուրբաթ օրերը լինելու են լիարժեք նիստեր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031