Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի շենքը քանդել ու կառուցել էստակադա. ճարտարապետ (տեսանյութ). «Ա1+»

Հոկտեմբեր 27,2017 16:31

Երեւանի գերծանրաբեռնված փողոցներ եւ խցանումների խնդիրը, ըստ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի, սկսում է շատ վաղուց. «Թամանյանի ժամանակ Երեւանը նախագծվել է 150 հազար բնակչի համար: Ամբողջ փողոցային ցանցը հիմնականում արված է բնակչության այդ թվից, նաեւ հաշվի են առել հասարակական տրանսպորտի առկայությունը եւ Երեւանը՝ որպես քաղաք-այգի: Պատմության մեջ որպես քաղաք-այգի եղել են Վաշինգտոնն ու Երեւանը: Վաշինգտոնը քաղաք-այգու իր կարգավիճակը պահպանել է, մինչդեռ Երեւանը հիմա վերածվել է մեկ միլիոնանոց քաղաքի խաչմերուկ եւ բոլոր հիմնական ուղղությունները հատվում են Երեւանի կենտրոնում: Դրա համար այս վիճակին ենք»:

Ըստ նրա՝ խցանումներն ու փողոցների գերծանրաբեռնվածությունը առաջացավ նաեւ այն պատճառով, որ հասարակական տրանսպորտը կարծես թե օրակարգից հանվեց. «Տրոլեյբուս գրեթե չի գործում, տրամվայն ընդհանրապես հանվեց, մետրոն՝ շատ սահմանափակ է: Արդյունքում այդ երթուղայինների կազմակերպումը կարծես ամբողջ Երեւանը մեկ փողոցի, մեկ ուղղության վրա է՝ սկսվում է Կոմիտաս փողոցից, Բաղրամյանով գնում է դեպի հարավ: Գլխավոր հատակագծով նախատեսված էր շրջանցող ճանապարհներ, որոնք հիմա չկան: Փողոցները, ինչպես մարդու դեպքում, դրանք քաղաքի արյունատար անոթներն են, որ կատարում են արյան շրջանառությունը, որ իրենց լավ զգան: Փողոցները մենք ոչ թե մաքրեցինք այդ տրոմբներից, այլ ավելացրինք նորերը՝ մեքենաների կանգառները»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031