Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատը դիմել է դատարանների նախագահների խորհրդին

Հոկտեմբեր 27,2017 16:22

Դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ դատավորի՝ այլ վարչական շրջանի դատարանի շենքում դատավարությունն անցկացնելու ժամանակ, անհրաժեշտություն է առաջանում փաստաթղթերը (միջնորդություններ, դիմումներ) հանձնել գործը քննող դատավորին՝ գրասենյակի միջոցով։ Ըստ գործավարության կանոնների փաստաբանի կողմից նշված փաստաթուղթը պետք է հանձնվի գործը քննող դատարանի գրասենյակ։ Նման պրակտիկան դժվարություններ և անհարմարություններ է ստեղծում փաստաբանների համար՝ առաջացնելով ժամանակի և ռեսուրսների կորուստ:

Մեր տեղեկություններով ՀՀ դատական դեպարտամենտը գործնականում կարգավորում է խնդիրը՝ հնարավորություն տալով փաստաբաններին փաստաթղթերը մուտքագրել այն դատարան, որտեղ փաստացի գործը քննվում է, սակայն իրավական առումով հարցը լուծված չէ։

Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերի՝ դատարանների նախագահների խորհուրդն է հաստատում դատարանների գործավարության կանոնները, սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը և հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը, մշակում և հաստատում է դատավորների և դատարանների նախագահների գործուղման, արձակուրդի կամ հիվանդության դեպքերում նրանց փոխարինելու կարգը:

Նշված լիազորությունների իրականացման նպատակով Դատարանների նախագահների խորհրդի ընդունած իրավական ակտերում այս հարցը կարգավորված չէ:

Հաշվի առնելով վերոգրյալը և խնդրի կարևորությունը ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին խնդրելով ապահովել անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը՝ ապահովելու համար դատավորների այլ դատարաններում դատական նիստերն անցկացնելու ժամանակ փաստաբանների հնարավորությունն անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը մուտքագրել և ստանալ այն դատարանի գրասենյակից, որտեղ փաստացի տեղի են ունենում դատական նիստերը:

 

 

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի

մամուլի խոսնակ՝ Ծովինար Խաչատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031