Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Տիգրան Քոչարյան-Տիգրան Սարգսյան

Հոկտեմբեր 27,2017 17:01

Aravot.am կայքի ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի շուրջ կրքերը չեն հանդարտվում:

Որքան էլ օրենքի նախագիծը մշակող մասնագետները վստահեցնում են՝ այն ընտանեկան բռնությունը կանխարգելող նախագիծ է, նրանց ընդդիմախոսները պնդում են՝ օրենքը միտված է ընտանիքներ քանդելուն, երեխաներին ընտանիքներից օտարելուն: Ի՞նչ հիմնավորումներ ունեն նախագծին դեմ եւ կողմ արտահայտվողները, արդյոք այս օրենքի ընդունումից վտանգված են ընտանիքները: Այս եւ այլ հարցերի շուրջ են մեր տաղավարում բանավիճելու փաստաբան Տիգրան Սարգսյանն ու մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Հաղորդումը վարում է Նելլի Բաբայանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել