Լրահոս
Օրվա լրահոսը

Մերուժան Տեր-Գուլանյան. «Այս օրենքով մենք մեր ազգային ընտանիքի արմատները կտրում ենք»

Հոկտեմբեր 27,2017 15:48

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը դեմ է, որ «Ընտանեկան բռնության և դրա զոհերի պաշտպանության մասին» օրենքն ընդունվի: Ասում է`եթե այս օրենքն ընդունվի, հաջորդն ընդունվելու է նույնասեռականության մասին օրենքը:

«Մենք աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն ենք, այդ օրենքը չի եղել, բայց ժողովուրդը կարողացել է ապրել, գալ հասնել այստեղ»,-

«Հայելի» ակումբում ասաց նա`հավելելով, որ այդ օրենքը «քանդում է հայոց ընտանիքը»: Ասում է`աշխարհի բոլոր ընտանիքներում էլ վեճեր լինում են: Օրինակ է բերում. «Եթե տիկինն ուզում է շքեղ մուշտակ առնի, ամուսինն ասում է`չէ, այդքան փող չունենք, արի էս անգամ ուրիշ բան առնենք: Սա բռնությո՞ւն է կնոջ հանդեպ»: Կամ`«Եթե հայրը երեխու ականջը քաշի ինչ-որ մի բան չանելու կամ անելու համար, երեխան կարող է ոստիկանություն զանգի: Սա անընդունելի բան է: Այս օրենքով մենք մեր ազգային ընտանիքի արմատները կտրում ենք»:

Իր խորը հարգանքով եվրոպական արժեքների նկատմամբ, ասում է, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում այդ օրենքները կան եւ բռնություններն ավելի շատ են, քան մեզ մոտ, քանի որ մեր ազգային մենթալիտետն ուրիշ է. «Բոլոր տեղերում էլ հիվանդ մարդիկ, հարբեցողներ, ծակվողներ կան, որ կգնան տարբեր բաների»:

Ինքը կարծում է` մի կենտրոն կա, որը թելադրում է նման օրենքները, որպեսզի կառավարումը մի կենտրոնից լինի: Զգուշացնում է`հին ազգերի եւ ժողովուրդների հետ կատակ անել չի կարելի: Անթույլատրելի է համարում այն ամենն, ինչ կատարվում է այսօր իսլամական երկրներում: Ասում է`իսլամն իր օրենքները ունի, թողեք, թող մարդիկ ապրեն այնպես, ինչպես ուզում են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031