Լրահոս
Օրվա լրահոսը

Ներդրողներին եւ արտահանողներին կօգնեն, որ հարկային, մաքսային ու հաշվապահական հարցերը հաղթահարեն (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2017 15:45

«Պոտենցիալ ներդրողները, որ ամբողջական պատկերացում չունեն հարկային, հաշվապահական, օրենսդրական դաշտից, երկիրը ճանաչելու փուլում կկարողանան անվճար սպասարկում ստանալ։ Իսկ արտադրողները, որ նոր են փորձում հարթել ճանապարհները դեպի օտարերկրյա շուկաներ, հիմնադրամի ու գործընկերների հետ ավելի հեշտությամբ կանեն դա»,-այսօր ասաց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը` ներկայացնելով բեռնափոխադրող, իրավաբանական, հարկային եւ բիզնես խորհրդատվություն մատուցող 4 ընկերության ներկայացուցչի: «Փրո Թաքս», «ԷյԷմ», «Սթեփ Քոնսալթինգ», «Օնեքս» ընկերությունները  հիմնադրամի տրամադրած ցանկով 2 ամսից մինչեւ անժամկետ անվճար եւ զեղչով ծառայություններ կմատուցեն արտահանող եւ ներդրող ընկերություններին։ Արմեն Ավակ Ավակյանի խոսքով, ծրագիրը մասնավորապես նախատեսված է նոր ներդրողների եւ արտահանողների համար. «Երբ որ նոր արտահանող կամ նոր ներդրող է լինում, շուկայում մի քիչ կույր են՝ թղթաբանությունը ոնց պիտի արվի, խորհրդատվության կարիք կա, սերտիֆիկացման, հարկային, մաքսային խնդիրներ կան եւ այլն: Մեր ռազմավարությունն այն է, որ մենք այսպիսով կկարողանանք մեր հաճախորդներին առաջարկել այնպիսի անվճար ծառայություններ, որոնք իրենց միեւնույն է պետք են լինելու եւ դրանով շահագրգռենք ե’ւ ներդրումը ե’ւ արտահանումը»։

Ըստ հիմնադրամի տնօրենի, աջակցող ընկերությունների ցանկը այս 4 ընկերությունով չի սահմանափակվելու. «Սա շարունակական բնույթ է կրելու, դեռ պիտի ստորագրենք բազմաթիվ այլ ընկերությունների հետ, որպեսզի մեր հաճախորդներին կարողանանք անվճար ծառայությունների լայն պորտֆել տալ»:

Մանրամասները` տեսանյութում

Հայաստանի զարգացման հիմնադրամի hետ սպասարկման թիմի ղեկավար Հայկ Միրզոյանի խոսքով, ներդրում իրականացրած ընկերությունների հիմնական խնդիրները բխում են օրենսդրության իմացության պակասից. «Այս պակասը լրացնելու համար ներդրումներ իրականացնելիս, այդ ընկերությունները ոչ միայն Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությունը կունենան, այլ նաեւ մասնագիտացված խորհրդատվական ընկերությունների աջակցությունը՝ առաջնային փուլում իրենց ներդրումների իրականացման հարցերում խոչընդոտների չհանդիպելու տեսանկյունից։ Մենք նաեւ կավելացնենք մաքսային բրոքերների հետ կապված ծառայությունները, ինչը նույնպես պահանջարկ ունի մեր ներդրողների մոտ եւ այլ ծառայություններ նույնպես, որպեսզի մեր ներդրողները մեր աջակցությամբ կարողանան իրենց ներդրումներն իրականացնելիս խոչընդոտների չհանդիպել»։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031