Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Սովետական-հայկական բանակը պետք է փոխվի»

Հոկտեմբեր 27,2017 15:35

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը կարծում է, որ այսօր կա, երեկ են եղել եւ վաղը կլինեն օրինակներ, որ իրավաբանորեն կձեւակերպվի`մարդը բանակում ծառայել է, բայց երկու տարին կանցնի Երեւանի «փաբ»-երում եւ դիսկոտեկներում: Այսօր «Հայելի» մամուլի ակումբում խոսելով խորհրդարանի կողմից արդեն հավանության արժանացած, բայց դեռ վիճելի նախագծերի`«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պաշտպանության մասին», Ռուբեն Բաբայանն ասաց, որ ինքը շատ հարցեր ունի, երկու կողմերին էլ`եւ «կողմ» եւ «դեմ»:  Հիշեցնենք, ամենավիճելի հարցը տարկետման վերացումն  է եւ 18 տարին լրացած զինվորականներին բանակ զորակոչելը:

Ռուբեն Բաբայանը կարծում է, որ արդարությունը հաստատվում է ոչ այդ օրենքով բանակում ծառայել-չծառայելով: Ասում է, միշտ էլ կարելի է արդարություն հաստատել, նաեւ առանց այդ օրենքի: Բայց չի կարծում, որ կրթական համակարգն էլ այս օրենքով կկործանվի, քանի որ այն ահավոր վիճակում է. «Դպրոցների առջեւ խնդիր է դրված`ընտրություններ, բուհերի առջեւ`աշխատեք գումար, ինչը նշանակում է՝ պահել այնպիսի ուսանողների, որոնք գիտելիք չեն պարունակում, ուղղակի փող են վճարում: Սա կրթական համակարգը փակուղի տանող ճանապարհ է»:

Նա համաձայն է Ազատ Արշակյանի հետ`բանակը մեծ ռեֆորմների կարիք ունի եւ մարդը չպետք է մտածի, որ երկու տարի բանակում կորցնում է իր կյանքից: «Սովետական-հայկական բանակը պետք է փոխվի, պետք է դառնա երկրի բանակ»,- ասում է՝ նկատելով, որ Իսրայելի բանակն, օրինակ, բանակ է, որտեղ ջութակահարը ամեն օր կարող է իր պարապմունքներն անցկացնել, անգամ համերգներ կազմակերպել. «Մենք ի՞նչ ենք անում»: Ասում է`բանվորագյուղացիական, քրեական խայտառակ դրսևորումներ ունենք բանակում: Այս հարցերը պետք է կարգավորվեն:

Ռուբեն Բաբայանը խոսեց նաեւ 17 տարի առաջ, հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգության մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031