Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Վազգեն Սարգսյանը զոհվեց, Սամվել Բաբայանը բանտում է…» 

Հոկտեմբեր 27,2017 15:09

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը մտահոգված է: Կարծում է, որ հասարակության մեջ բանակի հանդեպ հատուկ բացասական վերաբերմունք է սերմանվում: «Վազգեն Սարգսյանը զոհվեց, Սամվել Բաբայանը բանտում է, Վաղարշակ Հարությունյանը եղել է բանտում, քաղաքական ասպարեզում չկա, Սեյրան Օհանյանին 2,5 տոկոս ողորմության պես տվեցին եւ դուրս հանեցին ասպարեզից, Շիրխանյանը բանտում է»,- «Հայելի» մամուլի ակումբում խոսելով 20 տարի անց կրկին արդիական դարձած եւ այսօր խորհրդարանի կողմից հաստատված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պաշտպանության մասին» նախագծերի մասին՝ ասաց նա: Հիշեցնենք, վիճելի դրույթը վերաբերվում է տարկետման վերացմանը եւ 18 տարին լրացած երիտասարդներին բանակ զորակոչելուն:

Արշակյանը կարծում է, որ բանակը սկսվում է ուսուցչանոցից: Իր տղան բանակում է, պրոֆեսիոնալ զինվորական է դառնում եւ ցավ է ապրում այս օրերի քննարկումներից: Ասում է`հիմա Վիգեն Սարգսյանը թիրախ է դարձել: Վիգեն Սարգսյանը չպետք է ներկայացներ այդ նախագծերը. «Ինքը երիտասարդ քաղաքական գործիչ է`ոչ զինվորական կարգավիճակով: Ինքը պետք է իր ռեֆորմներով զբաղվի: Պետությունը պետք է կոմպիտենտ կառավարիչներ ունենա, ու նրանք ապահովեն պետության անվտանգությունը`բանակի միջոցով»:

ԱԺ-ում անցած քննարկումները`ով ավելի քիչ է ծառայել հայրենիքին, սկզբունքով, երկուստեք վտանգավոր է համարում:

Ազատ Արշակյանը Հայաստանում գիտությամբ մտահոգներից է: Հայտարարում է, որ, գիտության եւ կրթության նկատմամբ Հայաստանում արհամարհական վերաբերմունք կա: Դա բյուջեի հատկացումներն են ապացուցում: Նման բուռն քննարկումներն էլ, կարծում է, որ պետք է ընթանար բյուջեի քննարկման ժամանակ, կրթության եւ ֆինանսների նախարարները պետք է վիճեին, երբ 7 տոկոսով կրճատվում էր ոլորտին հատկացվելիք գումարը:

Դիտարկմանը, որ երկու անգամ կրթության նախարարությունը բացասական է գնահատել նախագիծը, բայց հետո, ընդունել է, Ազատ Արշակյանը պատասխանում է. «Մերժումը ես հասկանում եմ, որ նախարարը հրաժարականի դիմում գրեր»: Հիշում է մի առիթով հենց Լեւոն Մկրտչյանի ասած խոսքերը`«ուրեմն`մեծ-մեծ խոսել պետք չի»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031