Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ պրոռեկտոր. «Բնագիտությունը երիտասարդության մոտ նահանջ է ապրում»

Հոկտեմբեր 27,2017 14:34

«Ռուսալ» ընկերությունը և Երևանի պետական համալսարանը հոկտեմբերի 27-ին կազմակերպել էին «ՌՈՒՍԱԼ ՓԱՌԱՏՈՆ #գիտություն» խորագրով ինտերակտիվ գիտափառատոնը: «Գիտություն», «Գյուտարարություն» «Տեխնոլոգիաներ» «Ռոբոտաշինություն» ոլորտներում ցուցահանդեսների և դասընթացների ընթացքում աշակերտներին և ուսանողներին ներկայացվեցին նոր սարքավորումներ, արվեցին գիտական փորձեր, ինչպես նաև դասախոսություններ՝ հայ և ռուս մասնագետների մասնակցությամբ:

ԵՊհ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի խոսքերով, միջոցառման նպատակը գիտությունը յուրաքանչյուրին հասանելի դարձնելն է :

Aravot.am-ի հետ հարցազրույցում պրոռեկտորն ասաց, որ միջոցառումը շարունակական դարձնելու միտում կա, քանի որ ձևաչափը հետաքրքիր է, ինչպես նաև աշակերտներին և ուսանողներին հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ գիտական ոլորտի նորարարություններին: «Կարծում եմ ՝ սա հետաքրքիր հարթակ է դպրոցականների, ինչու չէ նաև դիմորդների մոտ բնագիտական առարկաների և գիտության հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու համար: Մեզանում բնագիտությունը երիտասարդության, դպրոցականների մոտ նահանջ է ապրում, ավելի մոդայիկ են հումանիտար մասնագիտությունները, և կարծում եմ՝ այս առումով միջոցառումը կարևոր նախաձեռնություն էր»,-ասաց նա: Նաև նշեց, որ ցուցահանդեսից բացի ՝աշակերտները հոկտեմբերի 25- 27-ը այցելել են փայլաթիթեղային «Արմենալ» գործարան, իսկ ուսանողները իրենց իսկ նախաձեռնությամբ կազմակերպել են այց Երևանի ատոմակայան:

Գյուտարարության ոլորտում Ռուսաստանից ժամանած Հարավային ֆեդերալ համալսարանի ներկայացուցիչները ոգևորությամբ էին պատմում այս նախաձեռնության մասին: «Կարծում ենք՝ սա շատ լավ հնարավորություն է կիսվելու իմացած գիտելիքներով և ցուցադրելու տեխնիկական խնդիրները լուծելու քո մոտեցումները: Եթե մենք անում ենք մի բան , որը իսկապես հետաքրքիր է , շատ հաճելի է ցույց տալ այն մյուսներին»,-ասաց ռուս պատվիրակության անդամներից մեկը :

Փառատոնի ողջ ընթացքում տարբեր տաղավարներում ցուցադրությունների հետ մեկտեղ դահլիճներում իրականացվելու են դասընթացներ և գիտափորձեր հայոց և ռուսաց լեզուներով:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031