ՀԱԿ-ի եւ ՀԺԿ-ի ներկայացուցիչներն այսօր Կոմիտասի անվան պանթեոնում էին՝ հարգանքի տուրք մատուցելու 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի հիշատակին:
Շիրիմին ծաղիկներ խոնարհեցին Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը, որդին՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, որը մինչեւ 2003թ.-ը գլխավորել է «Հոկտեմբերի 27»-ի գործով, իսկ հետո՝ դրանից անջատված մասով նախաքննություն իրականացնող քննչական խումբը, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը եւ այլ քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ:
Տիկին Դեմիրճյանը, ինչպես նաեւ՝ Ստեփան Դեմիրճյանը եւ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվեցին լրագրողների հետ խոսել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ