Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջնորդեցին հարցաքննել «Սասնա ծռերից» Արմեն Լամբարյանին

Հոկտեմբեր 27,2017 14:12

«Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց որոշ անձանց որպես վկա հարցաքննել: Մասնավորապես, պաշտպանը միջնորդեց դատարան հրավիրել Արման Սահակյանին, Վարդան Բալյանին, Սեւակ Խաչատրյանին, Արմեն Լամբարյանին, որը «Սասնա ծռեր»-ի գործով ամբաստանյալներից է, Ժորժիկ Իսարյանին, Շահեն Պողոսյանին, Գոհարիկ Արշակյանին, Հրաչիկ Միրզոյանին, Ավետիք Հակոբյանին, որոնք հարցաքննվել են նախաքննության փուլում: Արայիկ Պապիկյանը գտնում է, որ նրանք կարող են ցուցմունքներ տալ ամբաստանյալների օգտին:

Մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության առնչությամբ ասաց, որ այն ժամանակին չէ արված եւ դրան կարելի է անդրադառնալ դատաքննության ավարտին, երբ հետազոտված լինեն գործով առկա ապացույցները: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը եւս գտավ, որ ապացույցները դեռ հետազոտված չեն, ուստի միջնորդությունը քննության առարկա չի դառնում: Այնուհետեւ դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին: Վերացվեց լրատվամիջոցների կողմից նիստը տեսանկարահանելու արգելքը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031