Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրի Հունանյանը ստահակ է եւ սրիկա, իմ կարծիքը չի փոխվել». Շարմազանով

Հոկտեմբեր 27,2017 13:46

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Հոկտեմբերի 27-ի մասին՝ ասաց. «Ես մի բան գիտեմ, որ Հոկտեմբերի 27-ի կատարողները ձերբակալված են: Ես չեմ կարող ասել՝ ովքե՞ր են պատվիրատուները, բայց Հոկտեմբեի 27-ը մեր պետականության ամենաողբերգական էջերից մեկն է և ՀՀ զարգացումն ակնհայտորեն հետ գցեց»:

Ըստ Շարմազանովի, Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը և մյուս զոհերն այն քաղաքական ու ինտելեկտուալ էլիտայի ներկայացուցիչներն էին, որոնց բարեփոխումների ու կամքի կարիքը մեր ժողովուրդը շատ ուներ: Եվ նրանց առաջնորդությամբ հնարավոր էր երկրում ունենալ շատ մեծ ձեռքբերումներ:

Լրագրողները հարցրեցին՝ իշխանությունները շահագրգռվա՞ծ են, որ լիարժեք բացահայտվի Հոկտեմբերի 27-ը, նա պատասխանեց. «Մի վայրկյան մի կասկածեք»: Հարցին, թե Ազգային ժողովն այսօր ապահովագրվա՞ծ է այդօրինակ դեպքերից՝ նա պատասխանեց. «Ես մի բան գիտեմ, որ կյանքում ոչ ոք ոչ մի բանից ապահովագրված չէ, ամեն ինչ Աստծո ձեռքերում է»:

Հարցին՝ Նաիրի Հունանյանը ոճրագործությունը արդարացնում էր այնպես, թե «նրանք ժողովրդի արյունն են ծծել», զոհվածներից որեւէ մեկը ժողովրդի դեմ արդյոք մի բան արե՞լ է, որ կարող էր նրա դեմ դրդել նման քայլի՝ Շարմազանովը պատասխանեց. «Նաիրի Հունանյանը ստահակ է եւ սրիկա, իմ կարծիքը չի փոխվել: Ես սրիկաներին ու ստահակներին չեմ մեկնաբանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031