Լրահոս
Օրվա լրահոսը

Յոհաննես Հանը չի ասել, թե Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել. ԻՔՄ-ն ներողամտություն է հայցում

Հոկտեմբեր 27,2017 13:26

Սույնով ցանկանում ենք պարզաբանել, որ նախօրեին «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից տարածած հաղորդագրության տեքստում եղել է անճշտություն՝ պայմանավորված սխալ թարգմանությամբ։

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցով հանձնակատար Յոհաննես Հանը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակներում նշել էր, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել։

Ստորև բերում ենք Յոհաննես Հանի հայտարարության սղագրությունը․ «Ի սկզբանե կուզեի հստակեցնել, որ Հայաստանի հետ համաձայնագիրը կստորագրվի։ Սրա վերաբերյալ կասկած չկա և ես կարծում եմ, որ վստահաբար դա տեղի կունենա գագաթնաժողովի ընթացքում կամ դրա շրջակայքում։ Սա պարզ է և դրա վերաբերյալ որևէ կասկած չկա»։

Անգլերենով տեքստը հետևյալն է․ “First in order to clarify from the very beginning, this agreement with Armenia will be signed. No doubt about it and I think it is pretty sure that this will be done around the summit or at the summit, so this is clear and no discussion about it”.

Հայցում ենք բոլորի ներողամտությունը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031