Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի թշնամին Ռուսաստանը չի, այդ վարկածներից ազատվեցինք». Ռուստամյանը՝ Հոկտեմբերի 27-ում ՌԴ-ի դերի մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 27,2017 13:20

Այսօր ԱԺ այգում պատգամավորները ծաղիկներ դրեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

Եկել էր նաեւ երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը: Նա մոտեցավ Արա Բաբլոյանին եւ ասաց, որ ինչ-որ ասելիք ունի, Բաբլոյանը հրավիրեց տիկին Ռիմային աշխատասենյակ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ոճրագործությանը՝ ասաց. «Այդ ծանր բեռը այդ դեպքի բացահայտման հետ կապված միշտ էլ մեզ ուղեկցելու է: Միշտ պատմության մեջ հայտնի են դեպքեր, հանցագործություններ եւ մինչեւ վերջ էլ որեւէ մեկը չի հավատում որեւէ վարկածի, բայց մի անսպասելի դրվագ լույս է սփռում կատարվածի վրա եւ հնարավորություն է լինում այդ էջը փակել: Օրինակ, Քենեդու սպանությունը ինչքան տարի է՝ անընդհատ փորձում են հասկանալ, կատարողը գիտեն, ակնհայտ է, բայց ում պատվերն է եղել, ինչ է եղել, այս խնդիրն է: Մեծ հնչեղություն ունեցող հարցերը այդպիսի պատմական ճակատագիր ունենում են»:

Վարկածներից է դրսի միջամտությունը, այս առնչությամբ Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ որեւէ բան չի կարելի բացառել, եթե բացառում ես քրգործի դեպքում որեւէ բան, դա նշանակում է, որ տիրապետում ես ամբողջ ինֆորմացիային, որ կարողանում ես բացառել. «Ես երբեք չեմ կարող բացառել որեւէ վարկած, քանի ամբողջությամբ չի բացահայտվել ամբողջ գործընթացի կազմակերպող, դրդողը»:

Թե ում էր ձեռնտու՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ շահավետ էր մեր երկրի թշնամիներին: Դիտարկմանը, որ, օրինակ, մնացինք ՌԴ-ի ծիրի մեջ՝ Ռուստամյանը չհամաձայնեց. «Չեմ կարծում, ՀՀ-ի թշնամին Ռուսաստանը չի, հենց այն է, որ այդ վարկածներից ազատվեցինք, այս 18 տարին գոնե այդ հնարավորությունը տվեց, որ շատ ծայրահեղացված վարկածներ գոնե չեն քննարկվում: Ես այդ օրը հիշում եմ ինչ տեսակի հարցադրումներ կային, ինչ վարկածներ էին, հիմա որ դրանք վեր հանեք, կտեսնեք ինչ աբսուրդի մեջ էին: Բայց ես չեմ բացառում, որ դրսի ուժերը շահագրգռված լինեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031