Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկելի կուսակցությունը 2012թ. 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական Socar-ից

Հոկտեմբեր 27,2017 13:14

Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության ֆրանկֆուրտյան շրջանային մասնաճյուղը 2012թ. 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական Socar նավթագազային պետական ընկերությունից՝ դրանով իսկ խախտելով կուսակցությունների հանգանակությունների մասին Գերմանիայի օրենքները: Այս մասին գրում է Deutsche Welle-ն:

Համաձայն Գերմանիայի ԶԼՄ-ների կոնսորցիումի բացահայտումների՝ 2012թ. փետրվարի վերջին Socar-ը Գերմանիայի իր ներկայացուցչության միջոցով Ֆրանկֆուրտում ՔԴՄ շրջանային կազմակերպությանն է փոխանցել 3000 և 25 հազար եվրոյի չափով գումար: Դա հանգեցրել է քառամյա իրավական վեճի՝ Բունդեսթագի համապատասխան վարչության հետ, քանի որ Գերմանիայի օրենսդրությունն արգելում է կուսակցություններին հանգանակություններ ստանալ Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից:

Բունդեսթագում արդեն 2013թ. աշնանը որոշել են, որ համաձայն օրենքի՝ նման հանգանակությունն անթույլատրելի է, չնայած որ այն փոխանցվել է գերմանական հաշվեհամարից: ՔԴՄ-ն ամբողջ գումարը փոխանցել է դաշնային գանձարան:

Սակայն, չնայած օրենքի խախտմանը, կուսակցությունը տուգանք չի վճարի. Լայպցիգի վարչական դատարանն ընթացիկ տարվա ապրիլին որոշել է, որ մեղայականով ներկայանալը կարող է ոչ միայն մեղմացնել պատիժը, այլև ընդհանրապես հնարավոր է խուսափել պատժից:

Բունդեսթագի վարչությունը, սակայն, չի զբաղվել այն տեղեկության ճշտմամբ, թե ինչու է ադրբեջանական կոնսորցիումը տասնյակ հազարավոր եվրոյի հանգանակություն կատարել գերմանական կուսակցությանը: Socar-ի գերմանական մասնաճյուղի ղեկավար Էլմար Մամեդովի խոսքով՝ համագործակցությունը քաղաքական գործիչների և պաշտոնատար անձանց հետ կարևոր է «Ադրբեջանի և Socar-ի աշխարհաքաղաքական նշանակության ֆոնին»: Դրա մասին է վկայում, օրինակ, 7 երկրներով անցնող գազատարի նախագիծը, որը պետք է ավարտին հասցվի 2019թ.: Նախագիծն ընդունվել է 2013թ. ԵՄ այն ժամանակվա էներգետիկայի հարցերով հանձնակատար, գերմանացի քաղաքական գործիչ և ՔԴՄ անդամ Գյունթեր Էթինգերի աջակցությամբ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031